Sunday, 03 07 2022
Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել
Վաղը կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը
18:45
Եգիպտոսում շնաձկան հարձակումից եվս մեկ կին է մահացել
Մասնագետները ոլորտային խնդիրներ են քննարկել «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորում»-ում
Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ
Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի շանտաժը «ստորագրություն է» Ռուսաստանի շահերի տակ, թիրախում մենք ենք
Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում անասնագոմում հրդեհի ժամանակ 12 խոշոր եղջերավոր է սատկել
Եթե ներողություն ես խնդրելու՝ մի արա․ ուրիշ էլ ի՞նչ անեն ռուսները, որ մեր հասարակությունը կողմնորոշվի
Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
Խոշտանգում, հացադուլ, մահ… ինչ է կատարվում բանտերում
Հայաստանի համար սպառնալից «աքցանն» անվիճելի է, բայց կա դրանից ավելի սպառնալից մի բաց
Արցախում կբացվի տեխնոդպրոց
Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է
Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
«Руки Вверх!» խմբի համերգը Մոսկվայում հավաքել է 72000 հանդիսական
Խաղողի մթերման հետ կապված որոշակի խնդիրներ առաջ կգան աշնանը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա
15:00
Եղիսաբեթ II-ը պետության ղեկավարի պարտականությունների մի մասը փոխանցել է արքայազն Չարլզին
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հաճոյախոսություններ կան և կլինեն, բայց «Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրանը Ադրբեջանին կտրուկ կհակադրվի
Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ
Պետք է հասկանալ՝ ինչու ԲԴԽ-ն չկայացավ․ դատաիրավական համակարգում ոչ ստանդարտ բարեփոխումներ են պետք
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ 3 ահազանգի, տուժել է 5 մարդ
Դոլարի արժեզրկման հետևանքով մի շարք ոլորտներում պարտվում ենք. Վահրամ Միրաքյան
Մուրճի և սալի սեղմումը. իրավիճակը սուր է, բայց դաշտը փակ չէ՝ պահանջվում է մոբիլիզացիա
Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
12:30
Հունիսի վերջին Տոկիոյում տապը դարձել Է ռեկորդային դիտարկումների 147 տարվա ընթացքում

Տիգրան Ավինյանը փորձում է Մեղրիում եղանակ փոխել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար:

Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի:

Այդ ամենի հետեւանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կառավարումն իրեն կվստահվի:

Եվ, ըստ այդմ, նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանեւրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում