Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը 

Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանադրական է ճանաչել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Հոդվածը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով նախատեսված։

Խոսքը վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, որը Սահմանադրական դատարանում վիճարկում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Այս տարվա փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ը որոշեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վարչապետն իր հերթին նախագահ Սարգսյանին միջնորդություն ներկայացրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Արմեն Սարգսյանը, սակայն, չշտապեց ստորագրել այն և հետ ուղարկեց կառավարություն։

Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության արդեն երկրորդ անգամ ուղարկեց նախագահի աշխատակազմ։ Այս անգամ, սակայն, Սարգսյանը, չստորագրելով Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը, որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականությունը վիճարկելու, այլ Օնիկ Գասպարյանի ազատման հիմք հանդիսացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով: Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի որոշումն ուժի մեջ մտավ և մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:

ՍԴ-ն, փաստորեն, 9 ամիս անց որոշում կայացրեց սահմանադրական ճանաչել իրավական այս նորմը։

Ռոզա Վարդանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում