Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Առաքելական եկեղեցին առօրեականի և ռազմավարականի միջև, հետ քաշելու և առաջ շարժվելու ճամփաբաժանին

«Մեզ մոտ պետությունը և եկեղեցին անջատ են գործում: Մենք հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց պետք է զարմանք հայտնեմ, որ Մայրը Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը ևս չնշել, որովհետև դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն»: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդպես է արձագանքել, երբ լրագրողները նրանից կարծիք են հարցրել հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օր դիտարկելու վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության հորդորի մասին: Իսկ այդ հորդորը հնչեց օրերս, այն բանից հետո, երբ ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունեց տոների և հիշատակի օրերի մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, ըստ որի կրճատվում են ամանորյա ոչ աշխատանքային օրերը:

Ըստ նախատեսվող փոփոխության, ոչ աշխատանքային են մնում դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներն ու թեմական առաջնորդները Կաթողիկոսի գլխավորությամբ հավաքի արդյունքում դիմել են հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային թողնելու կոչով, ասելով, թե հակառակը կխաթարի ազգային դիմագիծը: Միաժամանակ, ՀԱԵ ղեկավարությունը նաև հայտարարել էր, թե մի շարք երկրներում տոնացույցի ոչ աշխատանքային օրերի մեծ մասը հոգևոր տոներ են: Եվ ահա, էկոնոմիկայի նախարարն էլ արձագանքում է որոշակի հեգնական տոնայնությամբ: Ինչպես կշարունակի ծավալվել այդ «երկխոսությունը», կամ «բանավեճը», ամենևին դա չէ մեզ հետաքրքրողը: Այստեղ առիթը ընդամենը շատ ավելի կարևոր և հիմնարար նշանակության խնդրի մասին խորհելն է: Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը, այդ կազմում հազվադեպ բացառություն կազմող հոգևորականներով, անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում մեծ հաշվով չկարողացավ դուրս գալ, և ազգային կարևորագույն ինստիտուտը՝ եկեղեցին էլ դուրս բերել «եկեղեցապատկան» տրամաբանությունից, տեղավորվել հայկական անկախ պետության գոյության տրամաբանության մեջ, որը անշուշտ պահանջելու էր Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ինստիտուտի ռազմավարության էական վերափոխում:

Բանն այն է, որ անկախ Հայաստանի, հայկական պետականության բացակայության պայմաններում, երբ կա Խորհրդային Միության մաս կազմող Հայաստան և կար Սփյուռք, Հայ Առաքելական եկեղեցին ուներ մի գործառույթ և առաքելություն, ուներ գործունեության մի միջավայր՝ որն ի դեպ իրացրել է թերևս զգալի պատվով ու արդյունավետությամբ, և արդեն ԽՍՀՄ փլուզումից ու աշխարհաքաղաքական, աշխարհակարգային վերափոխումների մեկնարկից, անկախ Հայաստանի ձևավորումից հետո ուներ գործունեության բոլորովին այլ միջավայր: Եվ այդ նոր միջավայրում ամենևին կենսունակ չէր լինելու հին գործունեության տրամաբանությունը: Սակայն, ՀԱԵ ղեկավարությունը, տարբեր, գուցե նաև օբյեկտիվ պատճառներով, սակայն նաև զգալի սուբյեկտիվ գործոնների բերումով անկարող եղավ ապահովել այդ կարևորագույն տրանսֆորմացիան, անցումը նոր ժամանակներին համարժեք տրամաբանությամբ ինստիտուցիոնալ գործունեության ու ռազմավարության, որի հիմքում կլիներ թե համաշխարհային արդիականացման, տեխնոլոգիական հեղափոխության, թե նաև Հայաստանում և Սփյուռքում նոր հասարակության հանգամանքի գիտակցումն ու արձանագրումը: Փոխարենը, մնալով «եկեղեցապատկան» տրամաբանության մեջ, Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը կամա, թե ակամա «կցվեց» հայկական պետականությունը «սեփականապատկան» տրամաբանությամբ յուրացրած համակարգին: Այդ ամենի հետևանքն այն էր, որ ազգային կարևորագույն ինստիտուտը խորքային առումով օտարվեց ժամանակակից հասարակությունից, դրա բազմաբնույթ խնդիրներից, մարտահրավերներից, սպառնալիքներից, որոնք Հայաստանում հակամարդկային համակարգի կառավարման պայմաններում մինչև անգամ մարդկային արժեհամակարգի խեղման մակարդակում էին: ՀԱԵ-ն իր «կենսունակության» ուղիներ փնտրեց և փնտրում է այդ հասարակությանը անընդհատ «հետ քաշելու» տրամաբանության մեջ, որ թե հանրության ու ժամանակի հետ առաջ շարժվելու: Կարո՞ղ է ՀԱԵ ղեկավարությունը գտնել այդ իրավիճակից հիմնավորապես դուրս գալու լուծումներ, թե՞ փնտրելու է պետականորեն ճանաչվող «մեռելոցներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում