Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում քիչ առաջ փայլուն հաղթանակ տարավ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը
Քառորդ եզրափակիչում մեր բռնցքամարտիկը մրցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ եւ ծանր պայքարում հաղթեց 3:2 հաշվով։ Դուրս գալով կիսաեզրափակիչ նա ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը: