Խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերը ներկայացնող խմբակցությունները հրաժարվում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերը: Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը իշխանափոխության օրակարգով փողոցային պայքար է սկսելու: Նրանց միանալու է նաև Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Նոյեմբերի 9-ին և 10-ին խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս է գալու փողոց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: