Sunday, 26 03 2023
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է

Լայնածավալ փոփոխությունների արդյունքում սոցփաթեթի ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել շուրջ 700 հազարի: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշման համաձայն վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը: Փոփոխության համաձայն՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։ Ստացվում է, որ սոցփաթեթի ոչ առողջապահական հատվածը՝ 72 հազար դրամը, շահառուն կարող է ծախսել նաև ընտանիքի անդամների համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գումարը ծախսելու ուղղությունները ևս ընդլայնվել են: Մասնավորապես, հնարավոր է դառնում այդ գումարով մարել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարը։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը:

«Այս դրույթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ, խնդրել էին ժամանակ ծրագրային ապահովում ունենալու համար, որ այդ ծառայությունը հնարավոր լինի մատուցել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթով նախատեսված գումարով հնարավոր կլինի մարել առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունները՝ թերապևտիկ և վիրաբուժական։ Այս անգամ ևս շահառուն ծառայությունից կկարողանա օգտվել դեկտեմբերի 12-ից:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում նաև մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարները, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարը: Կարևոր փոփոխություն է կատարվել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար:

«Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, այն է` առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում գումար սոցփաթեթի գումար: Այս նոր որոշմամբ արդեն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկում է հետևյալ փոփոխությունը: Եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի կամ տեղափոխվի մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին համապատասխան։

«Եթե աշխատանքից ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, ապա սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել: Եթե մեկ ամիս հետո է ընդունվում աշխատանքի, ապա 6 ամիս պետք է սպասի, նոր դառնա սոցփաթեթի շահառու»,-հավելեց Ժորա Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում