Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Այս տարիների ընթացքում ավելի սիրեցի Իրանը. դեսպան Թումանյանի հրաժեշտի ուղերձը

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հրաժեշտի խոսքը:

«Ավարտելով իմ գործունեությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով։

Այս տարիների ընթացքում ավելի սիրեցի Իրանը և նրա մարդկանց, փորձեցի խորությամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին և նրա մեծ մշակույթը։

Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ հագեցած ու չափազանց հետաքրքիր։ Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման կարևոր շրջափուլ։ Այն նաև համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաև դրամատիկ իրադարձությունների հետ՝ համավարակ, 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ։

Ամփոփելով ՀՀ դեսպանության վերջին շուրջ յոթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ երախտագիտություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարավորություն է ընձեռնվել։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ դեսպանությունում աշխատած դիվանագետներին և բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար։

Իմ հատուկ երախտիքի խոսքն եմ հղում մեր սիրելի իրանահայ քույրերին և եղբայրներին, ովքեր մշտապես եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ և հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատվածում։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել սոցիալական ցանցերի մեր հետևորդներին, լրագրողներին և փորձագետներին, ում մշտական հոգատար և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև պահանջկոտ կեցվածքը չափազանց կարևոր է եղել դեսպանության և ինձ համար։

Աշխատանքային մեծ հաջողություններ եմ մաղթում իմ հարգելի գործընկերոջը՝ ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանին, այդ չափազանց պատասխանատու պաշտոնում։

Բարին ընդ ձեզ»,- ասված է Արտաշես Թումանյանի հրաժեշտի ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում