Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

ԱՄՆ Պետքարտուղարության ուշագրավ հավաք Երևանում

Ռեգիոնալ այցով Կովկաս է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որը այցի շրջանակում նոյեմբերի 2-4-ը կլինի Հայաստանում: Բացի Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներից, որ ամերիկացի դիվանագետի օրակարգում են, Հայաստանում նախատեսվում է նաև մեկ այլ հետաքրքիր միջոցառում, այսպես ասած զուտ ամերիկյան, բայց ռեգիոնալ նշանակության:

Բանն այն է, որ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի ռեգիոնալ այցի հայաստանյան մասում նախատեսված է նաև անցկացնել Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Երևանում հավաքվելու և Էրիկա Օլսոնի հետ ամերիկյան ռեգիոնալ քաղաքականության հարցեր են քննարկելու Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները: Բնականաբար, լինելու է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Հետաքրքիր է նաև այն, որ հանդիպմանը ներկա է լինելու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ղեկավարի տեղակալը: Ինչո՞ւ է Հայաստանն ընտրվել ամերիկյան ռեգիոնալ դիվանագիտության այսպես ասած «շտաբնային հավաքի» վայր: Ունի՞ այդ հանգամանքը ինչ-որ հատուկ ուղերձի նշանակություն, թե՞ պարզապես այդպես է նպատակահարմար գտնվել ֆունկցիոնալ առումով: Ասել, թե սա վճռորոշ հանգամանք է, իհարկե կլինի միամտություն: Ի վերջո, ամերիկացի դիվանագետները քննարկելու են ռեգիոնալ քաղաքականությունը ԱՄՆ ռազմավարության շիրջանակում և էական չէ, թե Կովկասի հատկապես որ մայրաքաղաքում է լինելու այդ քննարկումը: Ի վերջո, այն պետք է լիներ երեքից մեկում և ցանկացածի պարագայում հնարավոր էր հարցնել, թե ինչու հենց այդ մեկում:

Մյուս կողմից, իհարկե առավել տրամաբանական կարող էր դիտվել Թբիլիսիի ընտրությունը, հաշվի առնելով թե այսպես ասած հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ու Վրաստանի «չեզոքությունը», առավել ևս միջնորդական հայտի տրամաբանությամբ, թե վրաց-ամերիկյան հարաբերության սերտությունը: Բայց, Նահանգներն ընտրել է Երևանը և դա իհարկե բախտորոշ չէ, բայց հետաքրքիր է: Այստեղ իհարկե պետք չէ բացառել և այն, որ դեր է ունեցել Վրաստանի բավականին խրթին ներքաղաքական իրավիճակը, որ առկա է վերջին շրջանում և նոր ինտրիգ է ստացել Սաակաշվիլու գործոնի վերադարձով: Բոլոր դեպքերում, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի ռեգիոնալ այցի և մասնավորապես հայաստանյան մասի առումով առավել կարևոր է, թե ինչ օրակարգ է լինելու հայ-ամերիկյան երկկողմ քննարկումներում, դրանում ինչ տեղ է ունենալու հայ-ադրբեջանական հակամարտությունը իր զգայուն մի շարք գործոններով, և իհարմե այն, թե ռեգիոնալ քաղաքականության առումով ինչ որոշումներ կամ հանձնարարականներ են լինելու դիվանագետներին: Ամերիկացի պաշտոնյայի այցը փաստորեն նախորդում է Մոսկվայում Ռուսաստանի գլխավորությամբ հնարավոր վեհաժողովին՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի շրջանակում: Իհարկե հազիվ թե այցը պայմանավորված լինի հենց այդ հանգամանքով, սակայն կարող է ունենալ որոշակի ազդեցություն, եթե իսկապես կա եռակողմ մոսկովյան հանդիպման ծրագիր և այն իրագործելու ջանք Ռուսաստանում: Միևնույն ժամանակ, հետաքրքիր է թերևս, թե Ռուսաստանում ի՞նչ արձագանք է ունենալու Երևանում ԱՄՆ կովկասյան դիվանագիտական կորպուսի «շտաբնային հավաք» քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը: Թե՞ այն կարող է քննարկված լինել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հոկտեմբերի կեսին Մոսկվա կատարած եռօրյա այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում