Thursday, 08 06 2023
13:15
Երևանը և Բաքուն պետք է հակամարտության փոխշահավետ հանգուցալուծում գտնեն. Լուկաշենկո
13:10
Կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ մնալ ԱՄ Դատարանի փետրվարի 22-ի հրամանի տառին եվ ոգուն
Այլ ազգերին լցրել են, մեզ էլ փողոց են «քցել»․ Ֆիրդուսի բնակիչ
Հայաստանի ԱԽ քարտուղարը Բելառուս կատարած այցի ընթացքում զենքի գնման նոր հնարավորություններ է փնտրում
Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
12:28
Հայտնի են ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Ուղիղ․ ԵՊՀ-ում մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր՝ միջազգային դատարանների թեմայով
358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին
2022թ. նվաճել ենք 107 մեդալ, որը երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է. ԿԳՄՍ փոխնախարար
85 մլն դրամ՝ պրոբացիայի ծառայության համար մեքենա գնելու նպատակով
2024թ-ից ամեն տարի ԱԱԾ 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվել հիփոթեքային ծրագրից
Էրդողանի «ժառանգորդի» խնդիրը. Միրզոյան-Ֆիդան առաջին շփումը
12:15
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
Լուրերի օրվա թողարկում 12:00
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023

Ինչ են խոսել Լավրովն ու Միրզոյանը. ոչ միայն մաթեմատիկա

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերության, ռեգիոնալ իրադրության, հայ-ադրբեջանական հակամարտության մասին, Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո առկա մարդասիրական չլուծված հարցերի՝ ռազմագերիների վերադարձի, ականապատ տարածքնների քարտեզների տրամադրման և մշակութային ժառանգության պահպանության մասին: Ինչ հատկանշական և կոնկրետ շեշտադրումներ են եղել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի ընթացքում, չի մանրամասնվում:

Ուշադրության է արժանի հանգամանքը, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Լավրով-Չավուշօղլու հռոմյան հանդիպումից հետո, որ տեղի էր ունեցել Մեծ 20-ի երկրների Վեհաժողովի շրջանակում: Այդ հանդիպման ընթացքում «մտքեր էին փոխանակվել» նաև այսպես կոչված 3+3 ձևաչափի վերաբերյալ և հետաքրքիր է, թե արդյո՞ք ՌԴ արտգործնախարար Լավրովն այդ հանդիպումից հետո փորձել է իր հերթին մտքեր փոխանակել նաև Հայաստանի հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նույն Լավրովը դեռևս հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարարի հետ մոսկովյան հանդիպումից հետո հայտարարել էր 3+3-ի ուղղությամբ Հայաստանի հետ աշխատանքի մասին: Երևանը դրանից հետ հայտարարել էր, որ այդ ձևաչափի վերաբերյալ դիրքորոշում կարտահայտի լոկ այն բանից հետո, երբ ավելի առարկայորեն հասկանալի կլինի, թե ինչի մասին է խոսքը: Եթե դիտարկենք իրավիճակը զուտ թվաբանական առումով, ապա հազիվ թե որևէ կերպ համարժեք լինենք իրական քաղաքականությանը: Ըստ այդմ, իրապես պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում 3+3, զուտ մաթեմատիկական տրամաբանութունից դուրս: Եթե այդ ձևաչափում կարող են քննարկվել օրինակ ռեգիոնալ բնույթի տնտեսական, կոմունիկացիոն հարցեր, ապա այդ հանգամանքը Երևանի համար կարող է լինել քննարկման առարկա: Սակայն, որևէ կերպ քննարկման ենթակա լինել չի կարող այդ ձևաչափում հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հարցի որևէ քննարկում կամ կապակցում այդ ձևաչափի հետ: Այստեղ Երևանի համար Մինսկի խմբի համանախագահությունը գոնե եղած տրամաբանության շրջանակում ամենաշահեկանն է, ըստ այդմ որևէ շեղում այդ գծից, թերևս չի կարող բխել Հայաստանի շահից: Միաժամանակ, պարզ չէ նաև, թե արդյո՞ք 3+3-ը հակադրվում է Մինսկի խմբի եռանախագահությանը: Այդ առումով, Թուրքիայի նախագահ Էրդողանը Հռոմից տունդարձի ճանապարհին նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը նրան է ներկայացրել 3+3-ը: Թե ինչ պատասխան է ստացել Էրդողանը, չի նշել թե ինքը, թե չի հայտնում պաշտոնական Փարիզը:

Փարիզը արտահայտվել է Մինսկի խմբի ձևաչափի և արցախյան հարցն այդ ձևաչափում համապարփակ լուծման արժանացնելու մասին, իսկ ահա 3+3-ի վերաբերյալ Ֆրանսիայի հստակ դիրքորոշում կարծես թե չի հնչել մինչև այսօր: ԱՄՆ դիրքորոշումը եղել է մերժողական, որն արտահայտեց օրինակ օրեր առաջ Վրաստան այցելած Պենտագոնի ղեկավար Օսթինը: Միաժամանակ սակայն, այստեղ հրապարակային հայտարարությունների հանգամանքը կարող է լինել որոշակի եզրակացությունների հիմք, սակայն բոլորովին ոչ բացարձակ: Իրական քաղաքականությունը ոչ միայն երբեմն, այլ շատ հաճախ լինում է բոլորովին այլ տրամաբանությամբ, քան հրապարակային հայտարարությունները: Տվյալ պարագայում առավել էական հարցն այն չէ, որ խոսվում է 3+3-ի մասին և լինում են այդ ուղղությամբ տարբեր քննարկումներ: Էական է այն, թե երբ պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այց, որի մասին բարձրաձայնվեց հոկտեմբերի սկզբին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ Ասամբլեայի շրջանակում: Թե՞ համանախագահները սպասում են Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ ձևաչափի շրջանակում «ազդարարված» Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման և հնարավոր հայտարարությունների ստորագրման, որից հետո միայն կգան ռեգիոն: Ընդ որում, այդ ֆոնին է նաև հետաքրքրության արժանի Լավրովի և Միրզոյանի հեռախոսազրույցը: Չի բացառվում, որ այն Մոսկվայում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքի մաս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում