Thursday, 08 06 2023
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը

Ֆինանսական խոչընդոտ Հայաստան-Գերմանիա հանդիպմանը․ Հին բարքերը վերադառնո՞ւմ են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր առցանց եղանակով վաճառքի հանեց նաև նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին էլ Հայաստանի հավաքականը նույն վայրում հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Այս մրցավեճի տոմսերը վաճառվում էին հոկտեմբերի 30-ից։ Ի տարբեություն Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման, աշխարհի քառակի չեմպիոնի դեմ խաղի տոմսերն ավելի թանկ արժեն։ Մասնավորապես, առաջին դեպքում տոսմերը վաճառվում են 2-10 հազար, իսկ երկրորդ դեպքում՝ 3-15 հազար դրամով։ Ինչ խոսք Գերմանիայի պես հավաքականի դեմ հանդիպումը մեծ իրադարձություն է մեզ համար, բայց․․․։

Որքանով է ճիշտ երկրպագուի առաջ ֆինանսական խոչընդոտ ստեղծել ֆուտբոլային տոնին ներկա գտնվելու համար։ Ազգային թիմի հանդիպումների տոմսերի գնային նման քաղաքականություն վարում էր ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, փորձելով երկրպագուին հեռու պահել իր ազգային թիմից։ ՀՖՖ-ի նախկին ղեկավարության օրոք ազգային հավաքականի տոսմերը վաճառվում էին սովորաբար 4-12 հազար դամով։ Հիմա տոսմերն արժեն 3-15 հազար դրամ։ Ի՞նչ է փոխվել։ ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը պաշտոնավարումը սկսելուն պես էապես փոխեց ազգային թիմի տոմսերի գնային քաղաքականությունը։ Պարզագույն օրինակ, նախորդ ընտրական շրջափուլում մեր ազգային թիմը Երևանում մրցեց աշխարհի մեկ այլ քառակի չեմպիոն Իտալիայի ազգային թիմի հետ։ Այս հանդիպման տոմսերը վաճառվեցին 1000-12000 հազար դրամով։ Այն ժամանակ ուսանողը կամ ֆինանսական դժվարություններ ունեցող անձինք հնարավորություն ունեին վճարելով 1000 դրամ և դիտել ըստ էության պատմական նշանակության հանդիպումը։ Այո, առիթից օգտվեցին նաև այսպես կոչված սպեկուլյանտները, որոնք նախապես գնելով տոմսերը դրանք վաճառեին հնգապատիկ, նույնիսկ տասնապատիկ ավելի թանկ։ Բայց սա արդեն իսկ սովորական դարձած երևույթ է ամբողջ աշխարհում։ Սև շուկան եղել է, կա ու կլինի։ Չի բացառվում, որ նմանատիպ երևույթի ականատեսը լինենք նաև նաև առաջիկա օրերին։ Նույն սպեկուլյանտները կփորձեն նախապես գնել ասենք 3000 դրամանոց տոմսերը և դրանք վերավաճառել 10 հազար դրամով։ Այո, ՀՖՖ-ն որոշակի սահմանափակումներ է կիրառում։ Նույն անձը անցնելով անձնագրային նույնականացում կարող է գնել ընդամենը երկու տոմս։ Այս մեթոդը որոշակիորեն բարդացնում է սև շուկայի «աշխատակիցների» գործը, բայց․․․։ Ցանկության դեպքում կարելի է տոմսեր գնել ծանոթ բարեկամների անձնագրային տվյալներով, այնուհետև վերավաճառել դրանք։ Դա տեղի ունեցավ նաև սեպեմբերին՝ Հայաստան-Լիխտենշտեյն խաղից առաջ, երբ 2000 դրամանոց տոմսերը վաճառվում էին 10-12․000 դրամով։

Ցավալին թերևս մոտեցումն է։ Մոտեցումը երկրպագուի նկատմամբ։ Ներկայիս ծանր պայաններում, երբ մոլեգնում է կորոնավիրուսի համավարակը այնուամենայնիվ հազարավոր երկրպագուներ վտանգելով առողջությունը կլինեն իրենց հավաքականի կողքին։ Ու փոխարենը քայլեր ձեռնարկվեն ֆուտբոլասերին ազգային թիմի կողքին պահելու համար, արվում է հակառակը։ Բնական է, որ ՀՖՖ-ն կփորձի պարզաբանում ներկայացնել թանկացման վերաբերյալ։ Կնշվի, որ կապված խաղի որակի և հետաքրքրության հետ ֆուտբոլային գերատեսչությունը վարում է ճկուն քաղաքականություն, բայց․․․։ Ի՞նչ է փոխվել վերջին մեկ երկու տարում։ Ո՞րն է տարբերությունը Հայաստան-Իտալիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումների միջև։ Արդյոք ճիշտ է Գերմանիայի բարձրակարգ հավաքական լինելու միջոցով փորձել շահույթ ստանալ։

Այս հարցերը թերևս թողնենք անպատասխան։ Մտահոգիչ է թերևս, որ նկատվում է տենդենց դեպի հին բարքերի վերադարձի։ Վստահ ենք, որ ազգային հավաքականի շատ նվիրյալներ նոյեմբերի 14-ին չեն լինի «Հանրապետականում»։ Նույնը տեղի էր ունենում նաև Ռուբեն Հայրապետյանի գլխավորած համակարգի ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում