«Առաջին լրատվականը» Երևանի քաղաքացիների շրջանում հարցախույզ է անցկացրել՝ կապված հակահամաճարակային կանոնների և վերահսկողության խստացման վերաբերյալ ՀՀ կառավարության նոր որոշման հետ,որով Նոյեմբերի 1-ից հանրային,բաց և փակ տարածքներում պարտադիր է լինելու դիմակ կրելը, որը չկատարելու դեպքում քաղաքացիները ենթարկվելու են տուգանքի։ Հարցված քաղաքացիները հիմնականում ճիշտ և տեղին են համարում այս խստացումները,նույնիսկ կարծում են՝ որոշումը ավելի վաղ պետք է իրականացվեր, որ այսպիսի վատ վիճակի չհասնեինք։ Ըստ հարցվածների ՝ այդ վերահսկողությունը ավելի հետևողական ու պարտադրող պետք է լինի թե´ բաց, թե´ փակ տարածքներում,թե´ հատկապես հասարարակակն տրանսպորտի մեջ։ Մեծ մասը կարծում է, որ այս պայմաններում պարտադրանքը մեզ մոտ անհրաժեշտություն է դրական արդյունքի հասնելու համար, որպեսզի մարդիկ ի վերջո հասկանան, գիտակցեն՝ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը և ինչ մեծ վնաս կարող են հասցնել իրենց անպատասխանատու վարքով իրենց ու իրենց դիմացի մարդկանց առողջությանը և կյանքին։