ՀՖՖ-ն այսօր առցանց եղանակով վաճառքի հանեց նաև նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերը։
Սահմանված են հետևյալ գները Հյուսիսային, Հարավային տրիբուներ- 3000 դր, Արևելյան տրիբունա – 6000, 7000 դր. Արևմտյան տրիբունա- 12000, 15000 դր։
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս։