Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Սաակաշվիլին չպետք է վտանգի հայ-վրացական հարաբերությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր համակիրներին բանտից կոչ է արել պայքարել «Վրացական երազանքի» իշխանության դեմ, ինչպես Հայաստանի նախկին համակարգի դեմ պայքարեց Նիկոլ Փաշինյանը: Սաակաշվիլին հայտարարել է, թե Փաշինյանը հաղթեց Իվանիշվիլիից չորս անգամ ավելի ուժեղ օլիգարխի: Թե որն է Սաակաշվիլու չափման միավորը, թերևս հետաքրքիր էլ չէ: Հայաստանին շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ զարգացումներ են հնարավոր Վրաստանում և դրանք որքանով կարող են սպառնալ այդ երկրի կայունությանը, որը գործնականում միակ հուսալի և հիմնական ցամաքային կապն է Եվրոպայի, ինչպես նաև Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկեր Ռուսաստանի ուղղությամբ: Այն, որ Սաակաշվիլին փորձում է վրաց հանրությանը հանել գործող իշխանության դեմ պայքարի, դա իհարկե նրա, նրա համակիրների, Վրաստանի հանրության գործն է: Բայց, շատ կարևոր է, որ Վրաստանի նախկին նախագահն այդ գործին որևէ կերպ, այդ թվում հռետորաբանության մակարդակում չփորձի խառնել Հայաստանը, Հայաստանի հանրությանը, Հայաստանի իշխանությանը: Նա իր համակիրների, իր թիմի հետ կարող է մշակել իշխանության համար պայքարի ցանկացած մեթոդաբանություն, այդ թվում և այն, ինչ օգտագործեց Հայաստանի հանրությունը 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունն իրականացնելու համար:

Բայց, Հայաստանի շահից բացարձակապես չի բխում այն, որ Վրաստանի նախկին նախագահը կարող է Հայաստանը, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի հանրությանը որպես այսպես ասած գործուն օրինակ ներքաշել ներվրացական քաղաքական պայքարի մեջ, այդպիսով առաջացնելով Հայաստանի հանդեպ վրացական հանրության ու նաև քաղաքական վերնախավի տարաբնույթ ռեակցիաների ռիսկ: Այն, որ այդպիսի ռիսկերը  անշեղորեն և հետևողական փորձելու են օգտագործել արդեն Վրաստանում դեռևս Սաակաշվիլու նախագահությունից մեծ ազդեցություն ունեցող Թոււրքիան ու Ադրբեջանը, կասկածից վեր է:

Հետևաբար, շատ կարևոր է, որ Վրաստանի նախկին նախագահը որևէ կերպ չտա թուրքերին ու ադրբեջանցիներին Վրաստանում Հայաստանի դեմ ակտիվ աշխատանքի որևէ  առիթ կամ հնարավորություն, եթե նրա նպատակը հայ-վրացական հարաբերությունն անկայունացնելը չէ: Ինչպես կծավալվի Վրաստանում ներքաղաքական պայքարը, դա այդ երկրի ներքին գործն է, այ հանրության, քաղաքական սուբյեկտների գործը: Հայաստանի համար մշտապես կարևոր է եղել և կարևոր է Վրաստանի կայունությունը, ինչպես նաև Վրաստանի հանրության շրջանում Հայաստանի և հայության հանդեպ վերաբերմունքի կայունությունն ու վստահելիությունը: Սրա որևէ խաթարման տանող գործողություն չի կարող բխել թե Հայաստանի, թե Վրաստանի շահից: Մնացյալը՝ վրաց ժողովրդի, Վրաստանի իշխանության և Վրաստանի ընդդիմության գործն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում