Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն կավելանա մոտ 90 տոկոսով

Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացնել 26.9 տոկոսով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 31.6 տոկոսով, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ 89.4 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված ունենք 17 մլրդ 278 մլն դրամ, որը 2021-ի 9 մլրդ 123 մլն դրամի նկատմամբ ավելի է 8 մլրդ 155 մլն դրամով, կամ աճը կազմում է 89.4 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք բյուջեին՝ նա ասաց, որ ներկայացված է 13 ծրագիր, որում ընդգրկում են 56 միջոցառումներ: «Ընդհանուր առմամբ ունենք 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված 41 մլրդ 8 մլն դրամ ծախսեր, որոնք 2021-ին հաստատված 32 մլրդ 319 մլն դրամի նկատմամբ ավել են 26.9 տոկոսով կամ 8 մլրդ 689 մլն դրամով»,- ասաց Ֆինանսների նախարարը:

Նա հավելեց՝ 2021-ին նախարարության գծով պետբյուջեի ծախսերը ենթարկվել են պարբերական ճշտումների և ավելացումների՝ պայմանավորված իրականացվող ծրագրերի ծավալային փոփոխություններով: Այս պահին 2021-ի համար ճշտված բյուջեով նախարարության գծով կան 39 մլրդ 177 մլն դրամի նախատեսված ծախսեր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված է 22 ծրագիր, որոնք ընդգրկում են 129 միջոցառում: Պետբյուջեի նախագծով նախարարության համար նախատեսված են 278 մլրդ 590 մլն դրամի չափով ծախսեր, 2021-ին պետբյուջեի մասին օրենքով հաստատված է եղել 211 մլրդ 667 մլրդ դրամ, աճը 2021-ի նկատմամբ կազմում է 66 մլրդ 922 մլն դրամ կամ 31.6 տոկոս: Խաչատրյանը նշեց՝ 2022-ի բյուջեն առանձնահատուկ է հատկապես ենթակառուցվածքային ներդրումների ուղղությամբ զգալի ավելացող ծավալներով իրականացվող ծրագրերով: Աճը կազմում է 31.6 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում