Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ մենամարտերը։
63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն անչափ լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց իտալացի Ջանլուիջի Մալանգային:
Նա, ինչպես նաև մեր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, վաղը կանցկացնեն քառորդ եզրափակիչ մարտերը: