VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջելով «Փյունիկին»։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 24 միավորով 2-րդ տեղում է: «Արարատ-Արմենիան» 31 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։