Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության հերթական նիստը: Սա այս ձևաչափի արդեն չորրորդ հանդիպումն է։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինանը նշել է, որ առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի և Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ: