ՏԻՄ ընտրությունների շուրջ քննարկումները հիմք են տալիս եզրակացնելու, որ թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության համար չափազանց կարևոր է հաղթանակ գրանցել որքան հնարավոր է շատ համայնքներում։ Առջևում նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ընտրություններն են։ Հոկտեմբերի 17-ին, մի քանի խոշոր համայնքում՝ Գորիս, Մեղրի, Գյումրի, ՔՊ-ն պարտվեց։ Իշխանությունն որքանո՞վ է վստահությունը սպառում, արդյոք այս ընտրությունները դրա ցուցիչն են և ինչ սպասել առաջիկա ընտրություններից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: