Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Դրանից հետո պետական գաղտնիքը չի խանգարի որևէ բանի

ԱԱԾ-ը պարտավոր է պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն, խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը, որը արդեն մի քանի անգամ չի ընտրվում ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Պետական գաղտնիքին պատգամավորների ամբողջական հասանելիության իրավունքի հարցը ինքնին բավականին բարդ հարց է, ցանկացած պարագայում, աքսիոմատիկ իմաստով: Ընդհանրապես պետք է հասկանալ, կա՞ որևէ երկիր, որտեղ խորհրդարանի պատգամավորն ունի պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն:

Բանն այն է, որ պետական գաղտնիքին որևէ պատգամավորի ամբողջական հասանելիության պարագայում նրան առնվազն պետք է տրամադրվի պետության առաջին դեմքին հավասարազոր անվտանգային ծառայություն,  որը նրա հետ կտեղաշարժվի ամենուր, որովհետև պետական գաղտնիքը պետք է ունենա համարժեք պետական պահպանություն: Հենց միայն այդ հանգամանքը արդեն իսկ ցույց է տալիս այդօրինակ պահանջի մեղմ ասած անհամարժեքությունը պետական կյանքի տրամաբանությանը: Սակայն, կա մի հանգամանք, որն ինքնին ավելի դյուրացնում է հարցը կամ դրա պատասխանը: Հայաստանի ներկայիս խորհրդարանի պարագայում պատգամավորներին հաստատ չի կարելի թույլ տալ պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն: Ընդ որում, դրա պատճառները երկուսն են՝ պատգամավորների մի մասի քաղաքական բավարար հասունության ակնհայտ բացակայությունը, և պատգամավորների մի մասի՝ պետական շահը խմբային, կուսակցական հետաքրքրություններից վեր դասելու ակնհայտ հակվածությունը:

Ընդդիմությունը, որ ներկայացված է այսօր խորհրդարանում, առնվազն իր պատգամավորների մի զգալի մասով բազմիցս ցույց է տվել, որ բացարձակ հետաքրքրված չէ պետական շահի գերակայությամբ և հանուն քաղաքական կոնյուկտուրայի և նպատակների պատրաստ է օգտագործել անգամ հրապարակման, հանրայնացման ոչ ենթակա հանգամանքներ, քարոզչական դաշտում սեփական նպատակները սպասարկելու համար: Հետևաբար, ամեն ինչ դառնում է շատ ավելի պարզ ու հեշտ՝ այդպիսի պատգամավորական կորպուսին պետական գաղտնիքը ոչ թե պետք է լինի ամբողջապես հասանելի, այլ պետք է լինի թերևս առավելագույնս անհասանելի և անմատչելի: Քաղաքական ընդդիմությունը պետական շահի պաշտպանության համար արդեն իսկ ունի բավարար գործիքակազմ հենց խորհրդարանական կարգավիճակի բերումով: Գլխավորը ցանկության առկայությունն է, որովհետև այն լինելու պարագայում գործիքակազմը բավարար է անգամ առանց պետական գաղտնիքի ամբողջական հասանելիության: Պետական գաղտնիքի ամբողջական հասանելիությունից առաջ, նախ պետք է ձևակերպել պետական կարևորագույն խնդիրների հանդեպ քաղաքական ամբողջական դիրքորոշում, ստանձնել խորհրդարանական ընդդիմության կարգավիճակից բխող ամբողջական քաղաքական պատասխանատվություն այդ դիրքորոշումների համար: Դրանից հետո հազիվ թե լայն իմաստով որևէ բանի խանգարի որևէ գաղտնիք:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում