Tuesday, 16 07 2024
14:00
Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել
13:50
Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան
Վրաստանի վարչապետն ու IRI ղեկավարը քննարկել են սպասվող ընտրությունները
«Կիրանցի նոր ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է». ՏԿԵՆ
13:20
«Ես ծեր եմ, բայց Թրամփն էլ է ծեր». Բայդեն
Հայտնի են Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուները
13:00
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել
12:40
Բայդենը շարունակում է վստահել ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարին
ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմամբ
12:20
Մասկը միլիոնավոր դոլարներ կհատկացնի Թրամփի քարոզարշավին
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
10:40
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
10:10
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
09:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պարգևատրել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին

Հայաստան-Լիբանան բազմակողմ հարաբերությունների և հայկական սփյուռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակույթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը պարգևատրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, նշելով, որ Շահան Գանտահարյանին պատվոգիրը հանձնել էակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանը:

«Պարոն Գանտահարյանն արժանացել է այս պատվոգրին իր երկարամյա հայանպաստ գործունեության համար: Մենք պետք է մեր խնդիրները դիտարկենք համահայկական չափանիշներով և Հայաստանը հզորացնենք նաև սփյուռքի աջակցության շնորհիվ: Հայը միշտ պետք է վստահ լինի, որ ցանկացած պարագայում կարող է վերադառնալ իր հայրենիք, պետք է հպարտանա, որ աշխարհի պետությունների շարքում կա Հայաստան, որը զարգանում և հզորանում է: Մենք սրան կարող ենք հասնել համատեղ ջանքերով՝ մեր բոլորի հնարավորությունները միագումարելով: Մենք պետք է սովորենք աշխարհաքաղաքական նոր պայմաններում տիրապետել բոլոր այն եղանակներին, որոնք օգնում են հզորացնելու մեր երկիրը, պետականությունը, պաշտպանենք մեր տարածքները, մշակույթը, պատմությունը զանազան նկրտումներից: Այդ գործում ձեր նման գործիչների դերը շատ մեծ է: Ես Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեր հայանպաստ գործունեության մեջ, իսկ Լիբանանին, որը մեզ շատ է օգնել, կայունացում և հզորացում եմ ցանկանում», – ասել է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, շնորհավորելով Շահան Գանտահարյանին, ասել է.

«Արևելագիտության ինստիտուտի համար պատիվ էր նման նախաձեռնությամբ հանդես գալ և գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անունից այս պատվոգիրը շնորհել ձեզ հայրենանվեր գործունեության համար, որը դուք տարիներ շարունակ ծավալել եք:

Լիբանանը Մերձավոր Արևելքում հայության ամենակարևոր հենակետերից մեկն է, մեզ համար էական նշանակություն ունի իր ավանդական կուսակցությունների, հայկական եկեղեցիների, լրատվամիջոցների, Հայկազյան համալսարանի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գործունեությամբ: Ցավոք սրտի, վերջին տարիներին քաղաքական, տնտեսական և այլ պատճառներով Լիբանանի հայությունը նույնպես բավականին ծանր վիճակում է հայտնվել, և պարոն Գանտահարյանն այն մարդկանցից է, ով իր եռանդով և էներգիայով աշխատում է պահպանել այնտեղի հայության գոյությունը և կենսագործունեությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է մեր հայության հպարտությունը: Արտաքին ուժերը՝ Թուրքիան և մյուսները, ամեն ինչ անում են, որպեսզի հայությանը դուրս մղեն Մերձավոր Արևելքից: Այդ գործընթացներն այսօր էլ ակտիվ շարունակվում են: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Մերձավոր Արևելքի ամենահարավային քրիստոնեական պետություն, պետք է շատ ուշադիր հետևի այդ գործընթացներին և փորձի աջակցել հայ համայնքների գործունեության ամրապնդմանը»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, միանալով շնորհավորանքներին, նշել է.

«Այս օրինակը պետք է տարածվի այն առաջատար թերթերի խմբագիրների նկատմամբ, ովքեր ծավալում են նման հայանպաստ գործունեություն: Շատ կարևոր է, որ Մերձավոր Արևելքում, հատկապես այս դժվարին պայմաններում, մամուլը կարողանում է շարունակել իր գործունեությունը»:

Շահան Գանտահարյանը, շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար, նշել է.

«Տարբեր մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր են եղել, բայց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից նման պատվի արժանանալն իսկապես շատ պարտավորեցնող է: Մենք համագործակցության որոշակի ճանապարհ ենք անցել պատմության, արևելագիտության ինստիտուտների հետ, և գիտական հիմքի վրա արված կարևոր ուսումնասիրություններն ու աշխատանքները մեզ շատ գիտելիք են տվել:

Գիտական ուղղության մեջ շատ կարևոր է ազգային-քաղաքական բաղադրիչը: Այսօր մեր հակառակորդներն ամեն ինչ անում են աղավաղելու համար մեր պատկանելիությունն ու պատմությունը: Մեզ համար շատ կարևոր է գիտությունների ազգային ակադեմիայի գիտական արտադրանքը, որի հիման վրա մեր ապրած երկրներում մենք կարող ենք ճիշտ լուսաբանել խնդիրների էությունը, վերլուծել դրանք և փոխանցել: Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է անպայման հաշվի նստենք գիտությունների ակադեմիայի կազմակերպած գիտաժողովների քննարկումների և եզրահանգումների հետ: Սփյուռքը պետք է խորացնի իր համագործակցությունը նման գիտական կենտրոնների հետ, մենք հասկանում ենք, որ կարիք ունենք համախմբվելու ակադեմիայի շուրջ, ճիշտ ուղղությամբ ներկայացնելու մեր հրապարակումները, քաղաքական մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ճիշտ ուղղությամբ ասելով ես նկատի ունեմ ազգային-պետական քաղաքականության հիմնադրույթները, որը մենք զգացել ենք մեր համագործակցության ճանապարհին: Ես համոզված եմ, որ սփյուռքի մեջ գործող որևէ մամուլ անպայման իր հայացքը պետք է ուղղի Երևան և առաջին հերթին գիտությունների ակադեմիա, որպեսզի մենք կարողանանք համահայկական մտածողությամբ, գիտական բոլոր տվյալների հիման վրա ճիշտ համահայկական օրակարգ մշակել և միասին աշխատել այդ օրակարգը իրականացնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում