Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Նպատակ չունենք Գյումրին տանել ցնցումների․ ցավալի է՝ վարչապետին 70․000 ձայն տված գյումրեցին 7000 ձայն տվեց նրա թեկնածուին

Գյումրիի նոր ավագանին երեկ առաջին նիստում քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանին, որին աջակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Հինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն էր առաջադրել քաղաքապետի թեկնածու։

Հիշեցնենք, «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը շաբաթ օր  համագործակցության հուշագիր են ստորագրել։

«Իմ Գյումրի»  նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ գյումրեցիներն  այս որոշմանը դրական չեն արձագանքել․«Այստեղ հարցն այն չէ, թե ով ոնց, ինչպես եղավ։ Հարցն այն է, որ ամեն դեպքում որոշ մարդիկ այստեղ սեփական խաղ խաղացին ու հենց վարչապետի թիկունքում։ Եվ որ ամենակարևորն է՝ Գյումրին չունի 100․000 հոգու կողմից ընտրված քաղաքապետ»։

Մեր այն դիտարկմանը, թե ոչ ոք չէր խանգարում մարդկանց գնալ ընտրության, Արտյոմ Թումանյանն արձագանքեց․«Եթե չունի ընտրություն, ու՞ր գնա։ Մարդիկ իրենց համապատասխան թեկնածու չեն տեսել։ Ես չեմ ուզում որևիցե մեկին քննադատեմ ու ասեմ, որ մեկը լավն է, մյուսը՝ վատը, ո՛չ։ Բոլորն էլ լավն են, եթե գյումրեցի են, ինձ համար բոլորն էլ լավն են։ Բայց այստեղ ընկեր չես ընտրում, ոչ էլ էքսկուրսիա գնալու գործընկեր։ Այստեղ կոնկրետ հարցը վերաբերում է քաղաքի ղեկը  տիրապետող մարդուն։ Իսկ այդպիսին գյումրեցին չի տեսել։ Դուք գիտեք Գյումրին, Շիրակը, միշտ էլ ակտիվ են եղել ու եթե տեսնեին այդպիսի մարդ՝ անպայման կգնային ընտրության։ Ես միշտ ասել եմ, որ կոնկրետ Գյումրիում անձի գործոնը միշտ աշխատող է եղել։ Այսինքն՝ մարդ, ով քաղաքի համար բան ունի արած, ով տարիներ շարունակ ժողովրդի կողքին է եղել, ում ճանաչում են, սիրում, հարգում, հավատում ու վստահում։ Ես չեմ ասում, որ վատ մարդիկ են առաջադրվածները, բայց գյումրեցին իր թեկնածուին չգտավ ու փաստորեն անտարբեր մնաց»։

Թումանյանն ասաց, որ երեկվանից բազմաթիվ զանգեր են ստացել՝ բոյկոտ կազմակերպելու համար, բայց ինքը խնդրել է, որ նման բան չանեն, քաղաքը ցնցումների չենթարկելու համար․«Եթե ես համակերպվել եմ այս մտքին, կփորձեմ նաև ժողովրդին համոզել ու բացատրել,որ այնուամենայնիվ եթե դիտարկենք, հեղափոխությունից հետո նույն «Բալասանյան» դաշինքն էր ղեկավարում քաղաքը։ Այս պահի դրությամբ առաջնայինը ցնցումների չտանելն է, մնացածը՝ երկրորդական հարց է։ Ներսում գտնվող  այն ավագանիները, որոնք ՔՊ-ից են կփորձեն ինչ-որ զսպաշապիկ հագցնել։Ամեն դեպքում՝ ժողովրդի կողմից հիասթափություն է և՛ քաղաքապետի հարցում, և՛ մարզպետի։ Իսկապես այս պահին  ծանր իրավիճակ է Շիրակն ապրում։ Մարդիկ թե՛ գործող, և թե՛ նշանակվելիք մարզպետի հետ կապված հիասթափություն են ապրում։ Գյումրեցին սա չի ընդունում։ Ես շատ ցավոտ եմ տանում, որ վարչապետին 70․000 ձայն տված գյումրեցին, վարչապետի թեկնածուին 7000 ձայն տվեց։ Սա ինձ համար պարզապես աբսուրդ է, ժողովուրդը սա ընդունել չի կարող։ Բայց մեր նպատակը ցնցումների չգնալն  է։ Ինձ համար կա հետևյալ հանգամանքը՝ կա մի վարչապետ, չկա վարչապետ նաև «Քաղաքացիական պայմանագիր», կա վարչապետ՝ կա «Քաղաքացիական պայմանագիր»։ Ես ուզում եմ, որ այս ամենից հետևություններ արվեն։ Մենք ամեն դեպքում վարչապետի կողքին կանգնած ենք ու մինչև վերջ այդպես է լինելու»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում