Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որևէ մեկը պատասխանատվություն չի կրել վերջին 10 տարում լրագրողների սպանության 81%-ի դեպքում. CPJ

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) ընթացիք տարվա «Անպատժելիության համաշխարհային ինդեքս» զեկույցի համաձայն, վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում արձանագրված լրագրողների սպանության դեպքերի 81%-ի պարագայում որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Համաշխարհային անպատժելիության ցուցանիշ զեկույցը հաշվարկում է լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը՝ այն համադրելով երկրի բնակչության ընդհանուր թվի մեկ շնչին ընկած հաշվով, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

 «Այս ցուցանիշի ամենակարևոր նպատակն է հետևել հաշվետվողականությանը և տեսնել ոչ միայն, թե քանի լրագրող է սպանվել, այլ նաև քանի մեղավորներ են ենթարկվել պատասխանատվության: Ցավոք, համաշխարհային մասշտաբով իրավիճակը այնքան էլ դրական չէ»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Գյուլնազա Սայիդը։

Այս տարվա զեկույցում ընդգրկված են 12 երկրներ: CPJ-ի ցուցանիշը ուսումնասիրում է լրագրողների այն սպանությունները, որոնք տեղի են ունեցել 2011-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում և մնացել են չբացահայտված: Ցուցակում ներառված են միայն հինգ և ավելի չբացահայտված դեպքեր ունեցող երկրներ, որոնց թվում են Սոմալին, Սիրիան, Իրաքը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Մեքսիկան, Ֆիլիպինները, Բրազիլիան, Պակիստանը, Ռուսաստանը, Բանգլադեշն ու Հնդկաստանը:

«Այսպիսով, ցանկացած տարի ցուցակում ներառված երկրների թիվը կարող է փոխվել: Այս տարի մեր զեկույցում, որն ընդգրկում է վերջին 10 տարիները, ներառել ենք 12 երկիր, քանի որ այդ երկրներում լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը եղել է հինգ և ավել»,- ասում է Սայիդը։ Ըստ զեկույցի՝ ցուցանիշը մի փոքր փոփոխություն է գրանցել նախորդ տարվա համեմատ Սիրիայի, Իրաքի և Հարավային Սուդանի դեպքում, որոնք, սակայն, շարունակում են այդ հերթականությամբ զբաղեցնել ցուցակի առաջին չորս հորիզոնականները՝ զիջելով միայն առաջին տեղում գտնվող Սոմալիին: Այս երկրներում ռազմական հակամարտությունը, քաղաքական անկայունությունը և թույլ դատական մեխանիզմները շարունակում են սպառնալիք հանդիսանալ լրագրողական գործունեության համար:

Անդրադառնալով ՌԴ-ին՝ կազմակերոպության ներկայացուցիչ Գյուլնազա Սայիդը պատահական չի համարում Ռուսաստանի ընդգրկումը ցուցակում, որտեղ Մոսկվան զբաղեցնում է տասներորդ տեղը: Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ սպանված լրագրողների և անպատժելիության դեպքերի թիվը բավականին բարձր է, սակայն այդ առումով նկատվում են փոփոխություններ:

«Ռուսաստանում այսօր լրագրողների սպանության դեպքերը այդքան հաճախ չեն՝ 1990-ականների և 2000-ականներ սկզբի հետ համեմատած։ Այժմ, ՌԴ իշխանությունները տարբեր մեթոդներ են կիրառում լրագրողներին լռեցնելու համար, այդ թվում օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության միջոցով, որը իշխանություններին թույլ է տալիս անկախ լրատվամիջոցներին որակել «օտարերկրյա գործակալներ» և սահմանափակել նրանց գործունեությունը կամ ազատազրկել լրագրողներին»,- նշում է Սայիդը: Նրա կարծիքով լրագրողներին ազատազրկելու առումով Ռուսաստանը ևս առաջնային տեղերում է՝ զիջելով միայն Թուրքիային ու Բելառուսին: Ըստ CPJ-ի՝ այս տարվա զեկույցում ընդգրկված բոլոր 12 երկրները մի քանի անգամ ներառվել են նախորդ զեկույցներում՝ սկսած 2008 թվականից, երբ այն առաջին անգամ հրապարակվեց: Այդ երկրներից յոթն ամեն տարի հայտնվում են «Անպատժելիության համաշխարհային ինդեքս»-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում