
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսու պատիվ ունեմ տեղեկացնելու, որ Հանուն Հանրապետության կուսակցությունը մասնակցելու է Նոյեմբերյանի, Արթիկի, Արարատի և Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքների ավագանու ընտրություններին:
Հաջողություն եմ մաղթում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերին:
Կարևոր է, որ այս ընտրություններում ևս հաղթի միմիայն Հայաստանը: