Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Որոշ հետևություններ չեն արվել․ Եթե գնանք ու պատվաստվենք՝ կորոնավիրուսը կդարձնենք կառավարելի․ Դավիթ Մելիք-Նուբարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

-Պարոն Մելիք-Նուբարյան, Առողջապահության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում: Համավարակի կանխարգելման տեսանկյունից այս միջոցն ինչքանո՞վ արդարացված կարող է լինել։

Այս միջոցը հակահամաճարակային միջոցառումների մեջ հերթականն է, և այստեղ կարևոր է հիշել, որ միայն դիմակների կրումը մեզ օգնել չի կարող։ Դիմակներն արդյունավետ են համալիր հակահամաճարակային միջոցառումների համատեքստում։ Օրինակ՝  դպրոցների, ԲՈՒՀ-երի մասնակի կամ ամբողջությամբ հեռավարին անցնելը, լավ կլիներ նաև որոշ խոշոր  գործատուների աշխատակիցների մի մասն անցնեն հեռավար աշխատանքին։ Եվ երկրորդ կարևոր կոմպոնենտը մեր նախկին փորձից որոշակի հետևություններ անելն է՝ առ այն, թե որքանով արդյունավետ ենք մենք կարողանում հսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Խնդիրը պետք է դիտարկենք այս երկուսի համատեքստում։ Բայց իհարկե բաց տարածքներում կորոնավիրուսով  վարակվելու հավանականություն անհամեմատ քիչ է և այդ առումով միգուցե սա չպետք է լինի միակ որոշումը։

-Հիմա գրեթե բոլոր պոլիկլինիկաներում պատվաստման հերթեր են․ ձեր դիտարկմամբ այս տեմպերը  կարո՞ղ են  համաճարակի կանխարգելման տեսանկյունից լավ հեռանկարներ հուշել։

Իհարկե շատ դրական ցուցանիշ է։ Մոտավորապես 3-4 շաբաթ շարունակ պատվաստման միջին տեմպն օրական 10․000-ից ավել է․ սա շատ դրական ցուցանիշ է և հուսանք տեմպն էլ ավելի կարագանա։ Բայց մեր քաղաքացիները պետք է մի կարևոր բան հաշվի առնեն․ պատվաստումը հենց հիմա արդյունք չի տա՝ պետք է առաջին դեղաչափը ստանալ,  հետո անցնի որոշ ժամանակ՝ երկրորդ դեղաչափը ստանալ ու դրանից  երկու շաբաթ հետո իմունիտետը նոր զարգանում է։ Այսինքն՝ իրոք  պատվաստումն այս հարցի ռազմավարական լուծումն է, բայց այս պահին մենք ավլի շատ կարիք ունենք ոչ դեղորայքային հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը։ Խոսքը սահմանափակումների, հեռավար աշխատանքի, ուսուցման, դիմակ կրելու մասին է։ Կորոնավիրուսի  հաջորդ ալիքներին մենք կլինենք ավելի պաշտպանված։

-Իսկ եթե այս խստացումները՝ նկատի ունեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու  պարտադրանքը լիներ ամռանը և ոչ սեզոնին ՝ պիկի ժամանակ, ավելի արդյունավետ չէ՞ր լինի։

-Երբ ավարտվեց երրորդ ալիքը, մենք ասում էինք՝ եթե  հետևություններ չարվեն, լինելու է չորրորդ ալիքը։ Մենք տեսանք, որ որոշ հետևություններ արվել էին, բայց շատ հետևություններ չէին արվել ու մենք տեսնում ենք, որ այսպիսի խստացումներ արվեցին այն ժամանակ, երբ մենք արդեն չորրորդ ալիքի գագաթային հատվածում էինք։ Շուտով թվերն անկախ ամեն ինչից՝ գնալու են նվազման։ Արդեն 1․5 տարի անցել  է և որպեսզի հետագայում մեզ մոտ նույն խնդիրները չկրկնվեն, համապարփակ, անկախ վերլուծություն պետք է  արվի, լինի տարբեր իրավիճակներում գործելու ծրագիր։ Մեզ մոտ արդեն չորրորդ անգամ է՝ մահճակալները սպառվում են, սա նորմալ չէ։ Նշանակում է, որ ամբողջությամբ հետևություններ չենք արել։

-Մեզ մոտ մշտապես կա երկընտրանք՝ մասնագետները խոսում են լոքդաունի կամ սահմանափակումների մասին, մեկ էլ խմբի մասնագետներն էլ նշում են, որ դա մեծ հարված է հասցնում տնտեսությանը։ Այս դիլեմայի մեջ ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել։

-Որպես մասնագետ՝ հասկանալի է, որ պետք է նշեմ, որ մարդու կյանքն ունի գերագույն կարևորություն։ Սա ակնհայտ իրողություն է։ Այն մարդիկ, որոնք խոսում են տնտեսությունից, որոշ առումով քիչ նշանակություն են տալիս անկառավարելի համաճարակի տնտեսական ծայրահեղ բացասական ազդեցության մասին։ Այսինքն՝  անկառավարելի համաճարակն ուղղակիորեն շատ մեծ վնաս է հասնում տնտեսությանը։ Դրա համար էլ դիլեման էթիկական ու տնտեսական առումով այնքան էլ տեղին չէ։ Այստեղ այլ խնդիր կա։ Մենք մեկ անգամ արդեն ունեցել ենք լոքդաուն, և անկեղծ լինենք, տեսել ենք, որ այն եղել է ոչ արդյունավետ, լավ չի պահպանվել։ Եվ եթե պետք է հերթական նմանատիպ լոքդաունը լինի՝ ապա միգուցե իմաստ չունի։ Իսկ եթե համալիր միջոցառումները կարողանանք  արդյունավետ կերպով կյանքի կոչել, դա կարող է էապես մեղմել լարված իրավիճակը։

-ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ այս պահին կա կորոնավիրուսով հոսպիտալացված 17 երեխա, որոնցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ երեխաներն այս ալիքի ժամանակ ավելի ծանր են տանում վիրսուը։

-Մի քանի գործոն կա։ Դրանցից մեկն այն է, որ «դելտա» տեսակն ավելի հաճախ է առաջացնում հիվանդությունը երիտասարդ մարդկանց մոտ, ինչը շատ մտահոգիչ տենդենց է։ Մյուս կողմից նաև պետք է հաշվի առնենք երեխաների շարժվելու տեմպերը, շփումները, նրան շրջանում պատվաստման իսպառ բացակայությունը՝ հասկանալի պատճառներով։ Մի քանի խնդիր կա, որի պատճառով երեխաների մոտ հիվանդության դեպքերն ավելի շատ են, ինչը վատ ցուցանիշ է։ Բայց եթե  մեծահասակները գնան պատվաստվեն՝  կկարողանանք կորոնավիրուսը դարձնել մի կառավարելի վիճակ, ինչպես այլ շնչառական հիվանդություններն են ու շարունակենք ապրել մեր նորմալ կյանքով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում