Thursday, 30 03 2023
Դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 8,6 մլն դրամ
Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդին «ԿԳԲ-ի պադվալից» տեղափոխվել «Սևան» ՔԿՀ․ «Հրապարակ»
Ալիևը նոր բան չի ասել, բայց որպեսզի Բաքուն զսպի իրեն՝ պետք են կա՛մ ռազմական գործողություններ,  կա՛մ աշխատող պատժամիջոցներ
Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»
«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով
«Հրազդան» մարզադաշտը վերցնում են նախկին ՀՀԿ–ական պատգամավորից․ «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Արժեթղթերի շուկան վերահսկող մարմինը մեղադրում է Beaxy կրիպտոարժույթի հիմնադիր Արտակ Համազասպյանին
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու

Ճնշումների մասին անհասցե հայտարարությունները պրոցեսը անլրջացնում են և վերածում բամբասանքի. Իջևանում ՔՊ համայնքապետի թեկնածու Արթուր Ճաղարյան

Նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Araratnews.am հարցերին պատասխանել է Իջևանում ՔՊ համամասնական ցուցակի առաջին համար, Իջևան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր ճաղարյանը:

Մինչև այս եղած  ՏԻՄ ընտրություններում նկատվում է լոկալ նախաձեռնություններով, հաճախ նաև սեփական անուն-ազգանուններով դաշինքների ֆորմատով մասնկացության միտում, որը նաև՝ ինչպես ցույց է տալիս փորձը, կենսունակ է: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել մաքուր կուսակցական ֆորմատով և  հատկապես ՔՊ ցուցակով:

Նախ պետք է նշեմ որ ՔՊ մոտեցումները, ծրագրերը հոգեհարազատ են ինձ, ՏԻՄ զարգացման իմ ընկալումներին: Կարող եմ նաև ասել, որ որպես փոխքաղաքապետ, այնուհետև որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար աշխատել եմ ՔՊ-ը ներկայացնող գործադիր իշխանության հետ, ձևավորվել է բավականին արդյունավետ համագուծակցություն, որը շարունակելու և համայնքն ավելի զարգացնելու հնարավորություն եմ տեսել: Նոր ներդրված ՏԻՄ ընտրական համակարգը  նպատակ ունի պրոցեսները քաղաքականացնելու, ինչի կոմնակիցն եմ ես, իսկ նման ֆորմատները, որքան էլ օրենքի տեսակետից թույլատրելի լինեն,  չեն նպաստում դրան, ուստի ընտրել եմ մասնակցության այս ձևաչափը:

Ի՞նչ ծրագրով եք ներկայացել ընտրողի դատին, ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու ապագա տարիներին Ձեր աշխատանքի մեխը:

Միչև ծրագրերին անցնելը ասեմ, որ ես նոր մարդ չեմ այս ոլորտում: Աշխատել եմ որպես փոխքաղաքապետ և համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Մեր թիմը այս ընթացքում կատարել է բավականին ծանրակշիռ աշխատանք, որի մեջ ես ունեմ իմ համապատասխան լուման: Այսինքն՝ ընտրողին մենք ներկայանում ենք ոչ թե վերացական խոստումներով, այլ կատարած աշխատանքով: Կոնկրետ Իջևանի մասով մենք ունենք մեծ ծավալի կատարած աշխատանքներ մի շարք ոլորտներում. ճանապարհաշինություն, լուսավորության ցանցի ավելացում և արդիականացում, աղբահանություն, կանաչապատում: Արդեն հասել ենք նրան, որ կատարում ենք նույնիսկ բակերի ասֆալտապատում: Փորձելու ենք ապահովել այս աշխատելաոճի շարունակականությունը: Խոշորացման հետևանքով համայնքի մաս են կազմելու նաև հարակից 18 գյուղեր, որոնք ունեն թե ընդհանուր համակարգային, թե սպեցիֆիկ խնդիրներ: Մի տեղ կա ոռոգման կամ խմելու ջրի խնդիր, մյուս տեղում՝ նախակրթարանի, հաջորդում՝ գյուղատնտեսական նշանակության ճանապարհի: Շատ արագ կատարելու ենք առաջնահերթությունների գույքագրում և անցնենք պրակտիկ լուծումների:

Խոսեցիք խոշորացման մասին: Ի՞նչ առավելություններ և հավելյալ խնդիրներ է առաջ բերելու խոշորացումը համայնքի զարգացման տեսակետից:

Խոշորացումն իր հետ բացում է զարգացման շատ լավ հեռանկար ու նաև հավելյալ խնդիրներ, որոնց մասին բավականին խոսվել է, և մեր հարցազրույցի ֆորմատը, կարծում եմ, թույլ չի տալիս դետալային մանրանալ այս հարցում: Իմ խորին համոզմամբ, ոչ մի բացվող հնարավորություն՝ լինի դա խոշորացում, թե որևէ այլ բան, չի կարող նյութականանալ առանց ամենօրյա,  հետևողական, արդյունավետ աշխատանքի: Խոշորացման հետ կապված՝ նախօրոք  մասնակցել ենք 306 միլիոն դրամի տեխնիկա ձեռք բերելու մրցույթի և անկախ ընտրության ելքից, այդ ներդրումը կգա համայնք: Մի բան պարզ է՝ ցանկալի արդյունք ունենալու համար պետք է պատրաստ լինենք շատ լուրջ, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքի, որի ներուժն ու կամքը մենք, վստահաբար կարող եմ ասել, ունենք:

Եվ վերջում կցանկանայի հարցնել նախընտրական տրամադրությունների և տիրող մթնոլորտի մասին: Հարցն ավելի կոնկրետացնեմ: Մամուլում հանդիպել եմ տեղեկատվության, որտեղ Ձեր հակառակորդ շտաբը խոսում է վախի մթնոլորտի, քաղաքացիների` ընդդիմադիրների ցուցակում ընդգրկվելուց խուսափելու մասին, նույնիսկ խոսվում է այն մասին, որ իշխանության հետ խնդիր չունենալու պատճառով քաղաքացիները սեփական տարածքներում արգելում են ընդդիմության պաստառները փակցնել:

Մթնոլորտ բավականին հանգիստ է: Պայքարն անցնում է բացառապես համերաշխության  պայմաններում: Նոյեմբերի 14-ից հետո կյանք կա և դա պետք է գիտակցեն բոլորը: Այստեղ միմյանց հակառակորդ անվանելն էլ ես տեղին չեմ համարում, որովհետև քաղաքական տարաձայնություններից այն կողմ մենք ունենք նորմալ բարիդրացիական, հաճախ նաև ընկերական հարաբերություններ: Ճնշումների, վախի և այլնի մասին, անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ լսում: Կոնկրետ իմ և մեր քաղաքական թիմի կողմից նման գործելաոճ ես բացառում եմ: Եթե կան կոնկրետ դեպքեր, կոնկրետ մարդիկ, որոնք զոհ են գնացել նման երևույթների, կարող են ներկայացնել հանրությանը: Ճնշումների մասին անհասցե հայտարարությունները պրոցեսը անլրջացնում են և վերածում բամբասանքի, իսկ ես և մեր թիմը դրանով զբաղվելու ոչ ժամանակ, ոչ էլ տրամադրվածություն ունենք: Անկախ նոյեմբերի 14-ին գրանցվելիք արդյունքից՝ մենք պատրաստ ենք համագործակցության հանուն համայնքի շահի:

Արամ Սիմոնյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում