Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ռուսները «տենդեր» են հայտարարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև. արդյոք Մոսկվան է սահմանագծման համար «անփոխարինելի» միջնորդը

Այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։ Նման հայտարարություն լրագրողների հետ զրույցում արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պաշտոնյան շեշտել է՝ իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզն է։«Քարտեզների միջև տարբերություն կա։ Քարտեզ ասելով, երբ մենք նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», – մանրամասնել է Գրիգորյանը:

Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին սահմանագծման գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը:«Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել՝ 26-27-ին, ավարտվել է 29-ին, և դրանից հետո հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը», – նշել է նա:

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանագծման խնդիրներին՝ հայտարարելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, ասածը բացատրել այն հանգամանքով, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։

Արդյոք Ռուսաստանն այս հարցում միակ ու անփոխարինելի միջնորդը կարող է լինել և չե՞ն կարող արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն օգտվել եվրոպական փորձից, երբ բարեհաջող և անհետևանք դեմարկացիա ու դելիմիտացիա է տեղի ունեցել աշխարհի ամենատարբեր երկրներում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ եվրոպական օրինակները դիտարկելիս պետք է նկատի ունենանք, որ այդ օրինակներն էականորեն տարբերվում են հայ-ադրբեջանականից․«Խոսքն այն մասին է, որ իրավիճակը պատերազմական, ռազմական կոնֆլիկտային չէ։ Հեռու գնալու կարիք չկա, մենք այդ տեսանկյունից ունենք նույնիսկ հայ-վրացական օրինակը, որտեղ որևէ ռուսական միջնորդություն չկա և այդ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն արդեն տարիներ է շարունակվում է ու Հայաստանն ու Վրաստանը այն դեռ փորձում են իրականացնել ու գալ ընդհանուր արդյունքի։ Այդ գործընթացը դեռ ավարտված չէ, բայց այն շարունակվում է շատ հանգիստ մթնոլորտում ու պայմաններում»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց նա։

Այս տեսանկյունից  հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման խնդիրը հենց այդ կոնֆլիկտայնությունն է․«Ու այստեղ է, որ Ռուսաստանը որոշակի իմաստով դառնում է  անփոխարինելի  կամ անհրաժեշտ միջնորդ։ Մենք իհարկե կարող ենք խոսել այլ կառույցների ներգրավմասն մասին ևս, բայց այստեղ  շատ էական է դառնում այն հարցը, թե տվյալ կառույցները ինչով կարող են պրակտիկորեն ավելի օգտակար լինել, բայց ընդհանուր փորձառությունից ու կանոնակարգերից»։

Հարցին, թե Հայաստանը պե՞տք է սպասի այլ առաջարկների, թե՞ ինքը դիմի այլ կառույցներին, Հակոբ Բադալյանն արձագանքեց․«Ես չգիտեմ, թե եղել են արդյոք կամ կան արդյոք պետական մակարդակով այլ կառույցների հետ շփումներ՝ դիվանագիտական խողովակներով, նրանց օգտակարությունը դիտարկելու հետ կապված։Բայց այստեղ կա  հետևյալ հանգամանքը՝  կառույցներ կան, որ հայտարարել են, որ պատրաստ են օժանդակել։ Եվրամիությունը հայտարարություն արեց, Միացյալ Նահանգները ևս նշել է, որ պատարստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատմանը։Այստեղ նորից նշեմ, որ շատ կարևոր է, որպեսզի բացի դիվանագիտական հայտարարություններից  նաև հենց գործնական օգտակարության, գործիքակազմի հանգամանքը դիտարկվի։ Այսինքն՝ թե ինչպիսի գործիքակազմ է առաջարկվում պատերազմական ու կոնֆլիկտային այս իրավիճակում»։

Բադալյանի խոսքերով՝ եթե ելակետի խնդիրը մնում է բաց, մեծ հաշվով, գործընթացը տեղից հազիվ թե շարժվի․«Այստեղ արդեն քաղաքական պայքարի հարց, թե ուժային կենտրոններից որ մեկն ավելի ամուր հիմքեր  կունենա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընդհանուր փաթեթում։ Բայց եթե մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման խնդիրը մեզ համար շահեկան լուծելու մասին, ապա այստեղ կրկնեմ՝ առանցքային մասին է պրակտիկ ելակետը, թե ով ինչ է առաջարկում։ Ռուսներն, օրինակ, հայտարարում են, որ իրենք առաջարկում են Գլխավոր շտաբի քարտեզները։ Այնպես չէ, որ մեզ նվիրում են հնարավորություն, սա ևս քաղաքական պայքարի առարկա է։ Բայց ռուսները «տենդեր» են  հայտարարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, թե ով ավելի լավ կաշխատի իրենց առաջարկած ելակետի շրջանակում։ Այստեղ շատ կարևոր է, թե այլ միջնորդներ՝ բացի զուտ պատրաստակամությունից, ինչ պրակտիկ գործիքակազմ են առաջարկում այդ խնդիրն առաջ տանելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում