Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

ՌԴ-ի օգնությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշակի վտանգ կա

 «Առաջին լրատվականը» զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ

-Պարոն Չաքրյան, հոկտեմբերի 28-ին Հայաստանի Անվտանգության քարտուղարը վերստին խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կագավորման, ինչպես նաև Թուրքիայից եկող դրական ազդակների մասին: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ այս հարցում առկա է Ռուսաստանի ակտիվ դերակատարումն ու միջնորդությունը: Ի՞նչ կարծիք ունեք Դուք; Արդյոք  դա չի նշանակի՞ նաև Արցախից հրաժարում՝հաշվի առնելով,որ  Էրդողանը օրեր առաջ հայտարարեց, որ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե Բաքուն Երևանի հետ հարաբերությունները կարգավորի` ըստ Բաքվի շահերի:

-Թուրքերը շատ լավ գիտեն՝ Պուտինի պատճառով՝ ինչ անելանելի, կաթվածահար  վիճակում են հայտնվել հայկական իշխանությունները: Տեսեք՝ մեր իշխանություններն անգամ չեն կարողանում առարկել, որ չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, մինչև բոլոր գերիները ազատ չարձակվեն, որը ներառված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ և հանդիսանում է նաև ՌԴ-ի հանձնառությունը:  Մինչդեռ այդ նույն  ՌԴ-ն, ըստ խոսակցությունների,  առաջիկայում մեզ պարտադրելու է նոր փաստաթուղթ, որին Փաշինյանը նորից սուսուփուս կհամաձայնի: Այստեղ հարկ եմ համարում նշել,որ միջանցքի հարցում Թուրքիայի պահանջները չեն կարող կատարվել, որովհետև Բայդենն էլ է հայտարարել,որ չի լինելու միջանցք, ինչը ձեռնտու  է նաև  ՌԴ-ին : Սահմանների բացվելու և ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ,ասեմ,որ սահմանները մենք չենք փակել, իրենք են փակել,երբ Ադրբեջանը պարտվեց պատերազմում,, և բացելը  նվեր չէ մեզ համար,որ երեսով են տալիս: բացի այդ՝առանց  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու սահման բացելիս,կարող են հաջորդ օրը ինչ-որ պատրվակով նորից փակել: ոչ ոք չի կարող երաշխավորել: Եթե Էրդողանը անկեղծ է իր նպատակների մասին, թող խոսի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Եթե  նա ունենար նման նպատակ, լկտիաբար պատերազմի ժամանակ չէր հայտարարի,որ Թուրքիան է օգնել Ադրբեջանին՝ այս պատերազմում հաղթանակի հասնելու համար, որպեսզի վերջնականապես իրագործի 1915-ի երիտթուրքերի  կիսատ թողած ցեղասպանությունը: Իսկ մի քանի օր հետո Պուտինը  էրդողանին հռչակեց  իր լավ ընկեր,ով ըստ Պուտինի, ի տարբերություն Արևմուտքի երկրների ղեկավարների, իր խոսքի տերն է: Հարց  է առաջանում՝ որ խոսքի տերն է: Հետևաբար, եթե մենք ՌԴ-ի հետ համաձայնում ենք  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն,նշանակում է օրինականացնում ես նրա մասնակցությունը արցախյան 44-օրյա պատերազմին, սիրիացի վարձկան- ահաբեկիչների ներմուծելը,նաև արդարացնում ես Պուտին կոչեցյալի գործարքը Թուրքիայի հետ: Օրինակ՝եթե Ուկրաինայի հարցերում  խնդիր նունեն Թուրքիայի հետ,ապա մեր հարցում առանց որևէ խոչնդոտի, համագործաակցում են: Որպես դաշնակից Պուտինը դարձել է պատուհաս հայ ժողովրդի գլխին: Այլընտրանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի  ակտիվացումը,նրանց հետ համագործակցության սերտացումը: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ի դեսպանը՝Լիլ Թրեյսին,  մի քանի անգամ հայտարարել է, որ պատերազմից հետո ճգնաժամը չի հանգուցալուծվել,որովհետև Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, նույնն է ասել նաև Ֆրանսիայի նախկին դեսպանը, բացի այդ՝ Բայդենը հայտարարել է, որ Մեղրիի միջանցք չի լինելու: Սա ինձ համար  հուսադրող  փաստն է:Ես հավատում եմ՝ Թուրքիայի շահագրգռությունը ապաշրջափակման հարցում այն է,որ  տնտեսական ճգնաժամի պայամններում այն հնարավորություն  է ստանում Նախիջևանից  Մեղրիով ցամաքային ուղիղ կապ ստանալ  դեպի Ադրբեջան, այնտեղ ամրապնդել դիրքերը և իր ազդեցությունը տարածի ողջ Հարավային Կովկասում, հետո ներթափանցի Միջին Ասիա: Սա նրա վաղեմի նպատակն է՝ դեռևս 1920-ականներից: Ռուսաստանը հույս ունի,որ  կկարողանա կանգնեցնել  այդ նկրտումները,բայց դարձյալ  մեր հաշվին  է անելու վստահաբար: Ես չեմ կարծում,որ թուրք սահմանապահներ  կարող են հայտնվել Սյունիքում, բայց մենք պիտի պայքարենք,որ Մեղրիով ճանապարհը Լաչինի միջանցքի  կարգավիճակի  հետ չնույնացվի, ինչի մասին խոսվում է արդեն: Դրանք նույնը չեն,և պետք  է հասնել նրան, որ Ադրբեջանը տուրք վճարի  բեռնափոխադրման ժամանակ: Կրկնում եմ՝Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումները նշանակում է՝ նախ օրինականացնել  Թուրքիայի չարագործությունները, ՌԴ-ին  առանձնաշնորհել, որ այդ հարաբերությունները վերցնի իր հսկողության տակ և մեծացնի իր ազդեցությունը, բացի այդ՝ ես  Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշակի վտանգ եմ տեսնում: Հույս ունեմ՝այս մասով Հայաստանի իշխանությունը կհասնի  նրան,որ  գոնե Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման հարցը  հստակ ձևակերպված կլինի սպասվելիք  փաստաթղթում:

–  Ի՞նչ եք կարծում՝ կա հնարավորություն՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանները՝ առանց Արցախի հարցի լուծման,կարգավիճակի հստակեցման՝ հաշվի առնելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ասածը,որ Ադրբեջանի և Հայաաստանի միջև Արցախի կարգավիճակի հարցում համաձայնություն չկա, բանաձև գոյություն չունի, և նախընտրելի է, որ հարաբերությունների նորմալացումը տեղի ունենա՝ առանց Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման, և դա առկախվի ու թողնվի հետագային։

-Այստեղ հուսադրող է ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի, այդ թվում ՌԴ-ի համաձայնությունը և շահը,որ Արցախի կարգավիճակը թեկուզ առկախ, բայց  մնա առսնձին լուծման, թեև Թուրքիան պնդում է՝անկախ նրանից, Ադրբեջանն ու Թուրքիան  պնդում են, որ  Արցախի հարցը լուծված է, պետք է այն ճանաչենք Ադրբեջանի ամբողջական տարածքի մաս: Բացի այդ՝ ՌԴ-ն այս հարցում հստակ շահագրգռվածություն ունի: Նա այսպես կարող  է երկարացնել իր ներկայությունը տարածաշրջանում և պահել իր մեծ ազդեցությունը Ադրբեջանի,Հայասատանի և Թուրքիայի վրա,երկարացնել  Արցախի բնակչության անվտանգությունը այսօր պահպանող խաղաղապահների  ներկայությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում