Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Համավարակի դեմ պայքարը քաղաքականացվել է․ անպատասխանատվության այս մթնոլորտը խնդրահարույց է

Համաճարակի իրավիճակը Հայաստանում մեղմ  ասած, անվերահսկելի ու անմխիթար է դարձել,ինչի մասին են վկայում մահացածության և պատվաստումների ցուցանիշները: Եթե  պատվաստումների թվով  հետնապահ ենք  արդեն տևական ժամանակ  և դանդաղ ենք բարելավում մեր  դիրքերը, ապա մահացածությունների թվով առաջին տասնյակից  արագ տեմպերով  բարձրացել ենք 3-րդ հորիզոնական՝ վերջին երկու շաբաթում  գրանցելով  մի քանի հարյուրի հասնող  մահեր: Առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է և արդեն ունի հիվանդներին սպասարկելու,մահճակալներով և թթվածնով ապահովելու  խնդիրներ:  Այս  անկառավարելի վիճակին հակառակ՝ խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Հայաստան» դաշինքը  հայտարարել է չարաբաստիկ հայտարարության մեկ տարին լրանալու օրվանից ՝նոյեմբերի 9-ից զանգվածային հանրահավաքներով փողոցային պայքարի  վերսկսման  մասին՝պահանջելով վարչապետի  հրաժարականը և նպատակ ունենալով վերցնել իշխանությունը: Այս որոշման համար որպես պատճառ՝ խմբակցությունը մասնավորապես  նշել  է, որ  հանրահավաքները իրականացնելու են «ոչ թե  գաղտնի հերթական փաստաթղթերի՝ Փաշինյանի կողմից հնարավոր ստորագրման տեղեկությունների  պատճառով՝ իբրև թե  կանխելու այդ ամենը, այլ հանրահավաքներն ընդամենը ընդդիմության՝ փողոցային պայքար ազդարարելու նպատակ ունեն»: Ուշագրավն այն է, որ վաարչապետ  Նիկոլ Փաշինյանը  այդ նույն ընդդիմությանը խորհրդարանի դահլիճում առաջարկեց  փակ ձևաչափով հանդիպում անցկացնել,որի ժամանակ ընդդիմադիրները հնարավորություն կունենան տալ,քննարկել   իրենց հուզող  բոլոր  հարցերը,ինչպես նաև  հարց հղեց, թե  որ ուժը  կարող  է հայտարարել՝գալով  իշխանության ի զորու կլինի չեղարկել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հարցին պատասխան դահլիճից այդպես էլ չլսվեց, բայց  հանդիպելու առաջարկը երկու ուժերն էլ  մերժեցին: Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին, ինչպես գիտենք, այս երկու ուժերի ներկայացուցիչները անթաքույց շարունակ քննադատել և հակաքարոզչություն են տարել թե´ վարակի դեմ պայքարի խստացումների, թե  պատվաստումների  և թե´ պատվաստանյութերի վերաբերյալ: Ավելին՝ համավարակի դեմ պարտադիր պատվաստման մասին ԱՆ-ի հրամանը «Հայաստան» դաշինքը  համարել  է ոչ իրավաչափ և վիճարկել է այն ՍԴ-ում:

Մշակութային գործիչ, Երևանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ համաճարակային  սարսափելի վիճակի հիմնական պատճառներից մեկը  համարում է համավարակի դեմ պայքարի, հակահամաճարակային կանոնների խստացման, հատկապես պատվաստման ողջ գործընթացի ընդգծված քաղաքականացվելը: «Այնչափ սնանկ ու փտած է քաղաքական գիտակցությունն ու բարոյականությունը մեզ մոտ, որ չկա պարզագույն գիտակցումը այն բանի, որ  համավարակը բոլորիս դեմ  ծառացած պատերազմ է, համաշխարհային արհավիրք  է, որը կարող  է պատուհասել իրենցից յուրաքանչյուրին ու իրենց դիմացինի,իրենց  հարազատ մարդկանց: Չկա  պարզագույն գիտակցությունը, որ վարակը չի հարցնում  ոչ նրանց քաղաքական  դիրքը, հայացքները, ոչ նրանց  քաղաքական նպատակները  և ոչ էլ   կապիտալը: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա պարտվելիս պարտվելու ենք բոլորս: Այն պահանջում է բոլոր  ուժերի  կենտրոնացում, որովհետև այս պատերազմում ավելի շատ զոհեր ենք տվել և դեռ պարզ չի՝ ինչքան կտանք երիտասարդ կյանքեր: Տեսեք՝ աշխարհի  քաղաքակիրթ երկրներում ինչպես են վարվում. տարաձայնությունները  չեն խանգարում,որ համախմբված պայքար  մղեն համավարակի դեմ: Դրա համար էլ այդ երկրները հաջողության են հասել, ունեն  պատվաստումների  մեծ թիվ և մահացածության  նվազում: Կարող եմ բերել իմ օրինակը. ես ինքս,  պատվաստված լինելով, նորից վարակվել եմ կորոնավիրուսով ,բայց այնքան թեթև եմ տարել, որ եթե թեստ չհանձնեի, կիմանայի, որ ընդամենը  թեթև մրսածություն ու հարբուխ է ինձ մոտ,-նշեց Ռուբեն Բաբայանը»:

Մյուս կողմից, ըստ Բաբայանի,  իշխանությունը իր ոչ օրինակելի վարքագծով, ոչ լուրջ մոտեցումով, ոչ էլ հակահամաճարակային բավարար վերահսկողությամբ տեղի տվեց, որ այդ քաղաքական բնույթի շահարկումները ավելի ազդեցիկ լինեն, ավելի ապակողմնորոշեն հասարակությանը,նպաստեն անպատասխանատու վարքագծի ձևավորմանը: Թեև, նրա համոզմամբ,  դրանում իր բացասական ազդեցությունն ունեցան  հետպատերազմյան զարգացումները, ճգնաժամը և հետագայում ընտրական գործընթացները, բազմամարդ ակցիաները: Մշակութային գործիչը ցավով նշեց, որ այս հարցում մտավորականների պահվածքը ևս գոհացուցիչ չէ իր համար, քանի որ շատ հաճախ  չէր տարբերվում  հակապատվաստումային քարոզչությունից: Մինչդեռ, Բաբայանի կարծիքով, շատ մտավորականներ,մշակութային գործիչներ, ովքեր ունեն  հանրային մեծ լսարան հեղինակություն ու ճանաչում և ամենաշատը կարող են օգնել հանրության մոտ հստակ կարծիք ձևավորել վիրուսի վտանգավորության, պատվաստման արդյունավետության անհրաժեշտության վերաբերյալ,այդպես էլ չստանձնեցին նման պատասխանատվություն, չօգտագործեցին այդ փաստը, հակառակը՝ երբեմն փորձեր եղան խանգարելու գործընթացին՝ իրենց անպատսախանատու մեկնաբանություններով ու վարքագծով: «Օրինակ ես  թե թատրոնում, թե  հարցազրույցներում,թե իմ շրջապատում, հանդիսատեսի առաջ ամեն անգամ խոսում եմ  պատվաստման անհրաժեշտությունից, հակահամաճարակային կանոնների պահպանման,  այս մարտահրավերի առաջ համախմբված,միասնական պայքարի անհրաժեշտությունից: Պատահական չէ,որ իմ թատրոնի աշխատակիցներ 60 տոկոսն արդեն պատվաստված է այս պահին»,-ավելացրեց  Ռուբեն Բաբայանը:

Գալով  ընդդիմության  հայտարարած գալիք  ցույցերին՝ նա  ասաց. «Նախ՝ինձ համար  անհասկանալի է՝ ինչու չեն օգտվում իրենց տրված հնարավորությունից  և չեն  փորձում ԱԺ-ում  քաղաքակիրթ քննարկումներով, հարցադրումներով ստանալ իրենց համար կարևոր հարցերի պատասխաանը և նախընտրում են այս անմխիթար համաճարակային պայմաններում  հազարավոր մարդկանց  դուրս հանել փողոց: Հետաքրքիր է՝ չեն կարողանում համոզիչ կերպով բացատրել, թե այդպիսի քննարկումներից  խուսափելու ինչ պատճառներ կամ վախեր  ունեն: Գուցե կարծում են իրենց համար  ձեռնտու չեն լինի  դրանք, գուցե հետո չեն կարողանա իշխանափոխության համար փողոցային պայքար սկսել: Այս հարցերի պատասխանը երևում է իրենց ուղերձում, որտեղ հստակ նշել են՝ իրենք  նպատակ չունեն այդ հարցերը քննեն, հասկանան, բացահայտեն շատ փաստեր, որովհետև իրենք դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվություն ունեն, ոչ էլ նպատակ ունեն կանխելու ապագայում  ինչ-որ փաստաթղթի ստորագրություն, ոորի մասին ևս, վստահ եմ, տեղեկություն ունեն հաստատապես, և շատ հնարավոր է հետագայում դա չտա իրենց զանգվածային բողոք առաջացնելու հնարավորություն, նպատակ չունեն որևէ պատասխանատվություն ստանձնեն երկրի համար ճակատագրական հարցերում: Ոչ, որովհետև իրենց նպատակն է՝իշխանություն»:

Ռուբեն Բաբայանը  զրույցում  շեշտեց, որ թյուր տպավորություն չստեղծվի, թե ինքը պաշտպանում  է որևէ ուժի իր դիրքորոշումներով.« Եթե այդ հանրահավաքները վաղը իշխանություները  կազմակերպեին, ես նույն  բացասական կարծիքն  էի հայտնելու: Ինձ համար տարբերություն չկա՝որ ուժն  է, որովհետև համաճարակն այսօր մեր երկրի թիվ 1  անվտանգային խնդիրն  է  դարձել: Այն իր կարևորությամբ ինձ համար շատ չի զիջում սահմանների  անվտանգության  խնդիրներին, բայց ինչպես միշտ քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ այն ստորադասում են սեփական քաղաղաքական շահերին, նպատակների միայն նրա համար,որ ավելի շատ քննադատելու բան ունենան, դժգոհություն կենտրոնացնեն իշխանության դեմ և ի վերջո վերցնեն այն: Մինչդեռ այս պահին  առաջնային խնդիրը համավարակը հաղթահարելն ու շատ կյանքեր փրկելն է: Ինչպես կարող է նորմալ, բանական մարդը անտարբեր գտնվել մարդու,անգամ հարազատի  մահվան հանդեպ… Այդ մեզ սովորեցրե՞ց պատերազմը: Բայց ինձ համար խնդրահարույց  է անպատասխանատվության այս մթնոլորտը, որ ստեղծվել է…Չգիտեմ։ Մի օր գոնե կհասկանան ու կզղջան՝ օրինակ մեդիա դաշտը աղբով լցնելու և հանրության զգոնությունը բթացնելու համար, պատերազմի զոհերից ավել կյանք արժեցող  կորոնավիրուսի,պատվաստման  մասին կեղծ լեգենդներ տարածելու  համար։ Այդ ընդհատված կյանքերի համար գոնե պատասխանատվություն կզգան մի քիչ»,-վրդովված նշեց պարոն Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում