Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Հոկտեմբերի 27-ի գլխավոր դասը. Պետություն Հայաստանը չունի այլ տարբերակ

22 տարի հայ ժողովուրդը խոսում է հոկտեմբերի 27-ից դաս քաղելու մասին, բայց 22 տարի անց էլ քաղված չէ գլխավոր դասը: Իսկ որն է այն: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության-ահաբեկության գլխավոր դասը երկրում հակակշիռների կայուն համակարգի ձևավորումն է, ընդ որում ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես հասարակական-քաղաքական և տնտեսական լայն մակարդակում: Իհարկե սրանով չի ասվում 27-ի մասին ամեն ինչ, որովհետև 22 տարի առաջ Հայաստանի հետ տեղի ունեցածը հետևանք էր Հայաստանի և ընդհանրապես ռեգիոնալ լայն, ընդհուպ թերևս մերձավորարևելյան մասշտաբով վերափոխումների շուրջ ռազմավարական դիմակայության մեկնարկի հետ, որ հասունանում էր խոշոր խաղացողների միջև, այդ թվում ԽՍՀՄ փլուզումից հետո իր հավակնությունները հավաքող Ռուսաստանի:

Հետևաբար, քննարկելով 27-ը, կարող ենք հանգել եզրակացությունների ամենատարբեր հիմքերի, դիտարկել պատճառահետևանքային ամենատարբեր կապեր, որոնցից էլ իհարկե պետք է բխեն կամ քաղվեն դասեր: Սակայն միևնույն ժամանակ պետք է ռացիոնալ գնահատել խնդիրներն ու հասկանալ, որ անհնար է ամբողջապես և հանգամանալից, մանրակրկիտ բացել 27-ի «արկղն» ու հաջորդիվ գալ արդեն մաթեմատիկական ճշգրտության եզրահանգումների: Ըստ այդմ, հասարակության, պետության, հայության խնդիրն է թերևս քաղել գլխավոր դասը: Իսկ գլխավոր դասն այն է, որ պետությունները այդօրինակ գլոբալ ոտնձգություններից ապահովելու համար հույժ կարևոր է այդ պետություններում ապահովել հակակշիռների վրա կառուցված հասարակական-քաղաքական և տնտեսական միջավայր, որտեղ անձինք անշուշտ կարևոր են՝ չեն կարող կարևոր չլինել որևէ պարագայում, բայց միևնույն ժամանակ նրանց դերը ճակատագրական չէ, որովհետև հասարակական օրգանիզմը գործում է ֆունկցիոնալ տարբեր «հենակետերի» վրա և մեկում առաջացած խնդիրը կարող է բերել որոշակի անսարքության, կենսունակության կամ մրցունակության, դիմադրունակության որոշակի հարցերի, սակայն չի կարող առաջացնել «ողնաշարի ճողվածք» կամ «կոտրվածք», որովհետև պետությունն այդուհանդերձ ինստիտուցիոնալ, ոչ թե անձնավորված կառույց է, և ինստիտուցիոնալացված  է նաև հանրային մտածողությունը: Սա դասի կարևորագույն տարրն է՝ ինստիտուցիոնալացնել թե հասարակական-քաղաքական օրգանիզմը, ընդ որում հակակշիռների կայուն միջավայրով և կուռ տրամաբանությամբ, թե հասարակական մտածողությունը, որպեսզի հանրությունը դադարի պետության առաջ կամ հետ պայմանավորել, բացատրել, դիտարկել մեկ անձի կամ մի քանի անձի համատեքստում, լինեն այդ անձերը փրկիչ՝ ըստ հանրային դիտարկման, թե՞ հրեշ, ավերիչ կամ դավաճան:

Ի վերջո, տարիներ շարունակ մտածեցին, որ բավական է Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումը՝ և կլուծվեն բոլոր հարցերը ու կյանքը կդառնա երջանիկ: Հետո եղան մարդիկ, որ մտածեցին, թե բավական է հանել շարքից Վազգեն Սարգսյանին, ու ամեն ինչ կընկնի տեղը: Հետո՝ բավական է լուծել Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի հարցը, և վերջ: Հիմա՝ գեներացվում է միտք, թե բավական է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, և Հայաստանը կհաղթահարի այն խնդիրները, որոնք կանգնած են պատերազմից հետ: Ընդ որում, բոլոր այդ դիտարկումներում գուցե կան ճշմարտության զգալի հատիկներ՝ մի դեպքում շատ, մի դեպքում քիչ, սակայն լայն իմաստով այդ դիտարկումները որևէ աղերս չունեն ճշմարտության, առավել ևս պետական կյանքի ճշմարտության հետ: Պետականություն ունեցող հանրությունը պետք է դադարի մտածել համայնքային-գավառական կամ առավել ևս գաղութային տրամաբանությամբ, ելք փնտրելով մեկին իր գլխին դնելը, ուսերի վրա իշխանության բերելը, իսկ մյուսին հեռացնելը, վտարելը կամ գնդակահարելը: Այդ մտածողությունն է դառնում պետությունների հետ կատարվող գլոբալ աղետների անուղղակի, սակայն խորքային հիմքը, որի վրա արդեն իրենց ռազմավարությունը պլանավորող ուժային խաղացողները գցում են իրենց կոնկրետ գործողությունների հիմքերը կամ նախադրյալները: Անշուշտ գիտակցելի է նաև, որ կայուն հակակշիռների ինստիտուցիոնալ կառուցվածքով հասարակական-քաղաքական օրգանիզմ կերտելը չափազանց բարդ գործ է, որ պահանջում է թե կամք, թե համբերություն, միաժամանակ նաև մեծ հմտություն և դիվանագիտական կարողություն, այն պարզ պատճառով, որ գործնականում չկան Հայաստանի այդ հաջողությամբ հիմնավորապես շահագրգռված խոշոր սուբյեկտներ՝ նրանց համար Հայաստանը դիտարկելի է լոկ իրենց ռազմավարությունների շրջանակում: Բայց, սա նաև իհարկե օրինաչափություն է համաշխարհային, միջազգային կյանքում, որի դեմ իր քաղաքականությունը պետք է կառուցի 30-ամյա, բայց ժամանակի և պատմական տարածության մեջ չափազանց երիտասարդ մի երկիր: Բայց, երկիր, որը պետություն լինելու համար չունի այլ ելք, քան կարողանալ գտնել այդ խնդիրները լուծելու ճանապարհները, որ հաճախ պահանջում են լռություն՝ պաթետիկ աղմուկի և պրիմիտիվ մեծախոսության փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում