Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Երևան-Բաքու. Պայքար Վատիկանի համար

Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը: Այլ կերպ ասած, Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան ժամանեց Հայաստան Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչության բացմանը մասնակցելու համար: Վատիկանի այդ մտադրության մասին հայտնի դարձավ օրեր առաջ, երբ Սուրբ Աթոռ էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հայաստանում Վատիկանի ներկայացուցչության բացումը անկասկած նոր մակարդակ է Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունում, և խոսքն այստեղ անշուշտ լոկ հոգևոր հարթության մասին չէ, այլ նաև քաղաքական: Այդ հանգամանքը ինքնին լինելով ուշադրության արժանի, առավել ուշագրավ է դառնում մի հայտարարության ֆոնին, որ այս օրերին հնչեց Բաքվից: Այդ երկրի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարեց,, որ Բաքուն մտադիր է դեսպանատուն բացել Վատիկանում: Այդ հարցը ադրբեջանական պառլամենտում քննարկվելու է առաջիկա օրերին:

Այնպես չէ, որ Բաքուն նոր է դիվանագիտական հարաբերություն հաստատում Վատիկանի հետ: Պարզապես, Բաքու-Վատիկան դիվանագիտական կապն ապահովվել է Փարիզի դեսպանատան միջոցով: Այլ կերպ ասած, Բաքուն փորձում է ձևավորել Վատիկանի հետ անմիջական աշխատանքի կոմունիկացիա, ինչը իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը տեսնում է Սուրբ Աթոռի հետ աշխատանքի ինտենսիվացման անհրաժեշտություն և դնում է այդպիսի նպատակ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ադրբեջանի այդ նպատակը և անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով: Ի վերջո, միանգամայն հասկանալի է Վատիկանի դերը միջազգային հարաբերություններում, միջազգային քաղաքական կյանքում որքան էլ Սուրբ Աթոռը այսպես ասած աշխարհաքաղաքական ուժային կենտրոն չէ: Այն հոգևոր-քաղաքակրթական կենտրոն է և դրանով իսկ ապահովում է իր ահռելի ներուժը նաև միջազգային քաղաքականության մեջ որոշակի, շոշափելի ազդեցության իմաստով: Հետևաբար, Վատիկանի հետ հարաբերությունը յուրաքանչյուր երկրի համար է անհրաժեշտություն, հատկապես այն պարագայում, երբ երկիրը էական առնչություն ունի միջազգային նշանակության առանցքային հարցերի և գործընթացների: Ահա այդ համապատկերում էլ անկասկած է, որ Ադրբեջանի՝ Վատիկանի հետ հարաբերության և աշխատանքի ինտենսիվացման անհրաժեշտությունների շարքում անկասկած իր տեղն ունի արցախյան հարցը: Ահա այս համատեքստում էլ բազմակի ուշադրության է արժանի, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Վատիկանի քայլին զուգահեռ՝ ինչը իր հերթին նշանակում է հայ-վատիկանյան հարաբերության ինտենսիվացում, Ադրբեջանը հայտարարում է Վատիկանում դեսպանատուն բացելու մտադրության մասին:

Թերևս վստահաբար հնարավոր է ասել, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանը փորձելու է հասնել նրան, որ Վատիկանը ներկայացուցչություն բացի նաև Բաքվում: Այլ կերպ ասած, ակնառու է Ադրբեջանի «մրցակցության» ձգտումը՝ հայ-վատիկանյան հարաբերությանը հակակշռելու հարցում: Դա նոր չէ անշուշտ, սակայն դրսևորում է նոր միտումներ հետպատերազմյան փուլում, ինչը իր հերթին նշանակում է ոչ միայն այն, որ այս փուլում Սուրբ Աթոռը թերևս կարող է ունենալ որոշակի առավել ընդգծված ազդեցություն նաև արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության ծիրում, այլ նաև այն, որ Ադրբեջանը չնայած հարցը փակած լինելու ալիևյան հրապարակային հայտարարություններին, այդուհանդերձ «խոստովանում» է, որ ոչինչ էլ փակ չէ և շատ հարցեր գուցե նոր են միայն կանգնելու Բաքվի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում