Համբիկ Սասունյանը հայտնել է, որ հայերի ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է իրեն։
1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտված և արդեն իսկ ազատության մեջ գտնվող Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ի ԱՄՆ գրասենյակը:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը»,–Սասունյանի խոսքերն է փոխանցել ՀՅԴ գրասենյակը։
Նա հավելել է, որ հայերի ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է իրեն։
Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել: