Saturday, 24 09 2022
20:30
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն
Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան
ԱԺ նախագահը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք, հրավիրի արտահերթ նիստ
Զմյուռնիայի հայ վերապրողների ժառանգները իրենց գերդաստանների պատմությունները վկայող մասունքները հանձնեցին ՀՑԹԻ-ին
Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար. Իրանի ԱԳՆ
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Լարսի անցակետում թեթև մարդատար մեքենաների խցանումներ են առաջացել
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Սահմանապահ Արենիում երեխաները թշնամուց չեն վախենում, երազանք ունեն՝ դառնալ երգչուհի, ֆուտբոլիստ․․․
10 տարվա ազատազրկում՝ դասալքության և դիտավորյալ գերի ընկնելու համար
 ԼՂ բնակչության ինքնորոշման համար այժմ հնարավորություն չկա, ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին խոսելը հավելյալ լարվածություն կհաղորդեր
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հնարավորությունը
Ազգադավություն կլինի, եթե մենք Հայաստան եկած ռուսների նկատմամբ վատ տրամադրվենք
17:30
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի
17:15
Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո
Սահմանին՝ 1600մ. բարձրության վրա. Խաչիկում խաղաղություն են ուզում, բայց ոչ տարածքների հաշվին
Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար. Արարատ Միրզոյան
16:30
Ֆրանսիայում փրկել են նավով Մեծ Բրիտանիա հասնել ցանկացող 65 միգրանտի
Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները
16:00
Ռումինիայի նախագահը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել ՌԴ-ի հետ
Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից ապօրինի օտարված հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք
Ալեն Սիմոնյանի ուղերձը ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ
15:15
Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ
14:45
ԶԼՄ-ներ. Չինաստանում զանգվածային հեղաշրջում է տեղի ունեցել
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 24, 2022
Ինչու սեփական ուժերին ապավինելն ու համախմբումն այլընտրանք չունեն
Արենիում հանգիստ է, մարդիկ են անհանգիստ՝ աշխարհը պետք է կանգնեցնի ագրեսորին
Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, սուտ է

Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Այս մասին տեղեկանցում է Առողջապահության նախարարությունը։

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են.

Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ,

Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի).

քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,

ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը,

հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը,

հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը,

խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը),

հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները,

կոգնիտիվ խանգարումները,

դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.

ծխելը, խմելը և սնվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում