Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը նշել է, որ շարունակում է մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է։ Նա ընդգծել է, որ մարդիկ, որոնք դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար։