Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի համար կարևոր պահ Վրաստանում

Հոկտեմբերի 30-ը Հայաստանի համար նշանակալի օր է Վրաստանում: Իհարկե ոչ միայն Հայաստանի, այլ նաև ռեգիոնի համար: Բանն այն է, որ հարևան երկրում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրության երկրորդ փուլը: Այստեղ ինտրիգը սրվել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հայտնի վերադարձից հետո:

Սաակաշվիլին ձերբակալված է,, բանտում է և հացադուլի մեջ, իսկ նրա կողմնակիցները՝ Միացյալ Ազգային շարժում կուսակցության առաջնորդությամբ, կոալիցիա են կազմավորում Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանը իշխող Վրացական երազանքի թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձևին հաղթելու համար:

Կոալիցիային միացել է նաև Սահակաշվիլիի Վարդերի հեղափոխության զինակից, հետագայում նրա սուր քննադատ Նինո Բուրջանաձեն, որը հենց Սաակաշվիլու իշխանության շրջանում հրաժարական տալով ԱԺ նախագահի պաշտոնից՝ որ զբաղեցրել էր հեղափոխությունից հետո, դիրքավորվեց արմատական ընդդիմության և ռուսամետ ընդդիմության դաշտում: Վրաստանում իշխանության փոփոխությունից և Սաակաշվիլու հեռանալուց հետո իհարկե Բուրջանաձեն բավարարվեց ներքաղաքական շատ ավելի համեստ դերով, իսկ ՌԴ ուղղությամբ աշխատանքը թերևս հենց դրանով պայմանավորված էլ էապես նվազեց, հատկապես, որ Վրացական երազանքը սկսեց ասոցացվել Ռուսաստանի հետ, որտեղ իր բիզնես գործունեությունն էր ժամանակին ծավալել Երազանքի հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Այժմ միավորվում են Սաակաշվիլին ու Բուրջանաձեն՝ փաստացի ընդդեմ Իվանիշվիլու, որը թեև հեռացել է քաղաքականությունից, բայց շատերի համոզմամբ՝ շարունակում է դե ֆակտո լինել Վրաստանը կառավարողը: Գրեթե կասկած չկա, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանը հաղթելուց հետո ընդդիմադիր կոալիցիան կհասնի խորհրդարանական արտահերթ ընտրության:

Օրեր առաջ, ի պաշտպանություն Սաակաշվիլու հանրահավաքը եղել էր աննախադեպ բազմամարդ: Ավելին, պետք չէ բացառել անգամ, որ նույնիսկ ընտրությունը պարտվելու դեպքում կոալիցիան փորձի այդ պարտության վրա կառուցել բողոքի շարժում և այդպես խթանելով ներքաղաքական ճգնաժամ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրության: Համենայնդեպս, Սաակաշվիլու վերադարձը կամ բավականին մանրակրկիտ և պրագմատիկ, միջնաժամկետ հաշվարկով գործընթաց էր, կամ չափազանց պարզունակ: Հոկտեմբերի 30-նն ու հաջորդող օրերը կտան այդ «դիլեմայի» պատասխանը:

Անկասկած է, որ իշխանափոխությունը Վրաստանում բերելու է այդ երկրի վարքագծի, քաղաքականության փոփոխության: Եվ այստեղ առանցքայինը Հայաստանի համար, կամ ամենազգայունը թերևս լինելու է այն, թե ինչ հնարավոր փոփոխություն կկրի վրաց-ռուսական հարաբերությունը: Հատկապես նկատի ունենալով այն, որ դրանից առաջինը փորձելու են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը, իսկ ամենամեծ ռիսկերը առաջանալու են Հայաստանի համար: Հնարավոր այլ հարցերն ու հանգամանքները իհարկե ավելին են, սակայն խոշոր հաշվով պարփակվում են այդ շրջանակում: Միարժեք եզրակացությունն իհարկե թերևս կլինի շտապողականություն; Հայաստանին պետք կլինի պատրաստվել իրադարձության զարգացման մի քանի սցենարի դիտարկումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում