Thursday, 23 03 2023
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:56
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մարտ 23-27
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Գնաճային միտումները թուլանալու են, որն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կարգավորելու է փոխարժեքը

ՀՀ ԲՏԱ նախարարին ոգևորել է DigiТec Expo 2021-ում կայացած ընկերությունների կողքին ստարտափների մասնակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից իրականացվող DigiWeek2021 միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել DigiТec Expo 2021 ցուցահանդեսի բացումը։ Ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, իր խոսքում Ալեքսանդր Եսայանը նախ անդրադարձել է Կարեն Վարդանյանի ունեցած դերին այս միջոցառման կայացման գործում՝ ցավով նշելով, որ այս տարի առաջին անգամ DigiТec-ն անցկացվում է առանց նրա։

Այնուհետև, ԱՏՁՄ նախագահը խոսեց այն ձեռքբերումների մասին, որ վերջին տարիների ընթացքում գրանցել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ տեղի է ունեցել DigiТec Expo 2021-ի հանդիսավոր բացման արարողությունը, որը վերապահվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանին։

Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված էին հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունները՝ ստարտափներից մինչև արդեն կայացած, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ։

Նախարար Վահագն Խաչատուրյանը, անցնելով տաղավարներով, ծանոթացավ ընկերությունների գործունեությանը, ձեռքբերումներին, հետագա ծրագրերին։

ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ, խոսելով նման միջոցառումների կարևորության մասին, նախարարը նշել է, որ անչափ ոգևորիչ է կայացած ընկերությունների կողքին տեսնել նորաստեղծ ստարտափների, ինչպես նաև «Արմաթ» ծրագրի շրջանակներում երեխաների մասնակցությունը։

«Կարևոր է, որ Հայաստանում կա այն միջավայրը, որտեղ կազմակերպությունները հնարավորություն են ստացել իրականացնել իրենց գաղափարներն ու աշխատանքները։ Շատ կարևոր է նաև, թե այստեղ ներկայացված գաղափարները ինչքանով կիրառելի կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծել է նախարարը։

DigiТec Expo 2021-ի բացմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում