
Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին այն կարծիքին Է, որ «Մեծ քսանյակի» ղեկավարների՝ Հռոմում բացվող հանդիպումն անցկացվում Է անհաջող պահի, Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների ներկայությունը նրանում կարող Է կարեւոր ներդրում ունենալ:
«G20-ը հիանալի միջոցառում Է, բայց այն տեղի Է ունենում անհաջող պահի: Նրանում չկա Վլադիմիր Պուտինի եւ Սի Ծինպինի մասնակցությունը, որովհետեւ COVID-ը դեռեւս բաժանում Է աշխարհը: Բայց դա լավ բան Է, որը հաջողվել Է անցկացնել երկու տարի անց: Իհարկե, եթե «Քսանյակին» անձամբ ներկա գտնվեն Պուտինը եւ Սի Ծինպինը, այն կարող Է որոշ առաջընթաց ունենալ. միջազգային հանդիպումներին ֆիզիկական ներկայությունը կենականորեն կարեւոր Է, իրադարձությունների երկու երրորդը տեղի են ունենում միջանցքներում:
Քաղաքականությունը բաղկացած Է այդպիսի բաներից, դրանց տեսողական շփումից»,-հայտարարել Է Պրոդին՝ ելույթ ունենալով Վերոնայում անցկացվող Եվրասիական տնտեսական համաժողովում: G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Հռոմում հոկտեմբերի 30-31-ին: Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները դրանում հանդես կգան տեսակապով: Պրոդիի խոսքով՝ նման ուղղակի շփման ապացույց Է դարձել անդրազգային կորպորացիաների համար 15-տոկոսանոց հարկի սահմանումը պաշտպանելու «Քսանյակի» որոշումը, որն ընդունվել Է ամռանը Վենետիկում կայացած հանդիպման ժամանակ:
«Այսպիսով փոխվում Է սուրբ սկզբունքը, որի համաձայն հարկերը վճարվում են այն երկրում, որտեղ ստացվում են շահույթները: Դա փոխում Է համաշխարհային մտածելակերպը»,-եզրափակել Է Իտալիայի նախկին վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: