Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Ռոբերտ Քոչարյանի արտաքին մոնոլիտն ու ներքին գծերը

Հասկանալի է, որ ՏԻՄ ընտրությանը գործող ՔՊ որևէ անհաջողություն արմատական ընդդիմությունը փորձելու է մատուցել ու ներկայացնել իբրև իր հաղթանակ, որքան էլ այդ հաղթանակն ամենևին իրենը չէ: Ամեն ինչ հասկանալի է ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ՝ մրցակիցները փորձում են առավելագույնս օգտագործել մրցակցի անհաջողությունը, եթե անգամ դա անմիջականորեն պայմանավորված  չի եղել իրենց հաջողությամբ: Միաժամանակ, գործող իշխանությունն էլ փորձում է ընդգծել, որ իր որևէ անհաջողություն բացարձակ պայմանավորված չէ խորհրդարանական արմատական ընդդիմության հաջողությամբ: Այդ համատեքստում էլ ՔՊ-ն ներկայացնում է հանգամանքը, որ արմատական ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» դաշինքը, այն դեպքերում, որոնք ներկայացնում է իր հաղթանակ՝ խուսափել է ներկայանալ իր դեմքով, իր անունով, գնացել է քողարկված ճանապարհով, որովհետև հակառակ պարագայում դատապարտված էին նույնիսկ այն արդյունքները, որոնք արձանագրել են «Հայաստան» դաշինքի ցուցակում եղած առանձին անհատներ, ինչպես օրինակ Գորիսում: Ներկայումս այդ «դիսկուրսը» ծավալվում է արդեն Կապանի շուրջ:

Խոշոր հաշվով, «Հայաստան» դաշինքը կարծես թե շեշտը դրել է այդ երկու քաղաքների վրա, փորձելով այնտեղ գործող քաղաքապետերի միջոցով հասնել հաջողության, բայց խուսափելով ներկայանալ իր անունով: Այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Մեկը իհարկե այն է, ինչի մասին խոսում է կառավարող ՔՊ-ն:

«Հայաստան» դաշինքը, որի առաջնորդը երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանն է, համարում է, որ ուղիղ ասոցիացիան ավելի նվազեցնում է իր հաջողության շանսը և առավել մեծ շանս է առաջանում, երբ համայնքի հետ փորձում են ուղիղ հարաբերվել իր շարքում եղած առանձին անհատները, որոնք պաշտոնավարում են այդ համայնքներում արդեն մի քանի տարի: Սա պրագմատիկ հաշվարկ է: Միաժամանակ, նույնքան պրագմատիկ է թերևս մեկ այլ հաշվարկ: Մասնավորապես, եթե հաջողվի այդ մեթոդով, այսպես ասած անհատականացված, տեղայնացված, անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մոդելից հնարավորին հեռու կամ անջատ մոդելով հասնել որևէ հաջողության, ապա, միևնույն է՝ այն քարոզչական մակարդակում հնարավոր կլինի արդեն կապիտալիզացնել որպես «Հայաստան» դաշինքի հաղթանակ: Իսկ, եթե հաղթանակ չապահովի նաև այդ մոդելը, ապա առնվազն զերծ կմնան «Հայաստան» դաշինքի անունով պարտություն արձանագրելու հանգամանքից: Բայց, կա թերևս նաև երրորդ հանգամանքը, որը ավելի շուտ իհարկե խորքային, այսպես ասած խոհանոցային հարթության վրա է:

Բանն այն է, որ «Հայաստան» դաշինքը ի տարբերություն համապետական մակարդակի, ՏԻՄ մակարդակում չունի նույն միատարրությունը: Ավելին, միատարրության մասին խոսելը հարաբերական է անգամ համապետական մակարդակում, ինչը բավական նկատելի է հենց խորհրդարանական խմբակցության վարքագծից, բայց այդ հանգամանքը ներքին առումով առավել զգալի է դառնում ավելի լոկալ շրջանակներում, հետևաբար ՏԻՄ ընտրություններին դաշինքով մասնակցությունը կարող է դառնալ ռիսկային, առաջ բերելով  անգամ ներքին սաբոտաժի ռիսկեր: Ի դեպ, այդ առումով խիստ հատկանշական է, որ Իջևանում օրինակ դաշինքը ներկայանում է ՀՅԴ ձևաչափով, այլ ոչ «Հայաստան» դաշինքի: Այն պարագայում, երբ ակնառու է, որ ի տարբբերություն Գորիսի կամ Կապանի, այդ դեպքում ՀՅԴ չունի տեղային ընդգծված հնարավորություններ: Մեծ հաշվով, իրավիճակը թերևս առանձնապես անակնկալ չէ: Ընդ որում, այդ մասին խոսել ենք նաև համապետական ընտրությունից անմիջապես հետո, առ այն, որ երկրորդ նախագահ Քոչարյանի համար Հայաստան դաշինքն իրավիճակային ձևաչափ էր և ավելի երկարաժամկետ քաղաքական ծրագրեր հետապնդելու պարագայում, Ռոբերտ Քոչարյանը մեծ հավանականությամբ կգնա ձևաչափի փոփոխության:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում