Saturday, 02 12 2023
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
19:45
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին
Էրդողանի մարտահրավերը Ալիեւին
19:15
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
18:45
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները
Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Մոսկվան ուզում է Հայաստանի վրա ձախողված պետության պիտակ փակցնել՝ մեր երկիրը ապակայունացնող ստրուկների միջոցով

Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ եղավ նոյեմբերի իննին մամուլում շրջանառվող փաստաթղթերի հնարավոր ստորագրմանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ նոյեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Բաքվի միջև երկու նոր փաստաթուղթ է ստորագրվելու, որոնցից մեկը վերաբերում է սահմանազատման ու սահմանագծմանը, մյուսը՝ ճանապարհների ապաշրջափակմանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախ նշեց, որ Փաշինյան-Ալիև որևէ հանդիպում նախատեսված չէ և նմանատիպ բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում նույնպես նախատեսված չէ.«Կան բազմաթիվ այլ հանդիպումների առաջարկներ, որոնց արդյունավետ, հաջող ընթացքի դեպքում կարող են լինել համատեղ հայտարարություններ կամ այլ փաստաթղթեր, որոնք պիտի արտացոլեն ՀՀ և Արցախի շահերի պաշտպանության հանձնառության առումով մեր մոտեցումները»,-ասաց Միրզոյանը։ Բացի այդ, Միրզոյանի խոսքով, բոլոր բանակցություններում բոլոր հարցերի շուրջ ցուցաբերվող մոտեցումները 100 տոկոսով համահունչ են այն մոտեցումներին, որոնք մենք բարձրաձայնում ենք և հայտնում հրապարակավ. «Այս իմաստով որևէ անակնկալ ու գաղտնիք չի կարող լինել»,-ասաց ԱԳ նախարարը։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մամուլում նման լուրեր տարածողները նպատակ ունեն երկրում իրավիճակն ապակայունացնելու, և չի բացառվում, որ տեղեկատվական հոսքը կազմակերպել է հենց Մոսկվան։

«Կրեմլին ո՛չ Ռոբերտ է պետք, ո՛չ էլ հաղթանակ Փաշինյանի հանդեպ։ Կրեմլին պետք է Հայաստանը տևական անկայուն վիճակում լինի։ Եվ Կրեմլը Հայաստանը տարբեր մանիպուլյացիաներով անընդհատ լարված վիճակում է պահում՝ օգտագործելով գողապետությունը պետականության դեմ և դրանով անկայուն վիճակում պահելով երկիրը»,-ասաց Շիրինյանը։

Նրա խոսքով՝ այս համաշխարհային սոդոմ-գոմորի ժամանակաշրջանում Մոսկվային ո՛չ Սերժը, ո՛չ էլ Ռոբերտը կծառայեն, Կրեմլն անտարբեր է նրանց նկատմամբ, պարզապես Հայաստանում ներքին կայունություն չթողնելու համար Կրեմլը նրանց օգտագործում է, ինչպես նրանց օգտագործել է 30 տարի։

«Մինչ պատերազմը, ապա պատերազմից հետո Կրելմն անընդհատ է ապակայունացնում վիճակը, որ սրանց ականջից քաշի, որ այլևս չերևան։ Նրանք մնում են երկիրն ապակայունացնող ուժ»,-ասաց Շիրինյանը։

Անդրադառնալով ընդդիմության՝ նոյեմբերի 9 և 10-ի հանրահավաքներին՝ Շիրինյանը նշեց, որ այս փաստաթղթերի ստորագրումը չի լինում, հետաքրքիր է, թե ինչի և ում համար են անում հանրահավաք։

Հայ ժողովուրդը, նրա խոսքով, չի բերել իշխանության այնպիսի մարդկանց, որոնք հայրենիքն աճուրդի կհանեն։

«Կան ձախողված պետություններ որոնց լիկվիդացիայի հարցը դառնում է ժամանակի հարց, և հիմա Մոսկվան ուզում է Հայաստանի վրա ձախողված պետության պիտակ փակցնել իր նախկին ստրուկների միջոցով, որոնք ապակայունացնում են պետությունը։ Հերիք է ասեն, որ Նիկոլը եկել է հայրենիքը հանձնի, էդ նույն Նիկոլը չէ՞ր, որ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, երկու-երեք նախագահները պատերազմի հենց սկզբից ինչ գիտեին, որ պատերազմ է և ինչու էին գտնվում Արցախում, այս հարցին թող պատասխանեն»,-հավելեց Շիրինյանը՝ կոչ անելով  նախ գողացածը հետ բերել. «Թող արժանապատվություն ունենան, իրենք Պուտինի ձեռքին խաղալիք են։ Պուտինը դրանց օգտագործում է Հայաստան պետության դեմ՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։ Ոչ միայն իրենց ժողովրդին են կողոպտում, այլ օտարի ձեռքին խաղալիք են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում