Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

ԵՄ տրամադրած միջոցները ունեն հստակ ուղղություններ, դրանց մեջ չի կարող ատոմակայանի կառուցումը ներառվել նաև տարողունակության առումով

«Առաջին լրատվականը» զրուցել  է Ինժեներ, էներգետիկ, վերլուծաբան, Տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանի հետ նոր ատոմակայան կառուցելու հարցերի շուրջ:

Պարո´ն Մարջանյան, ամիսներ առաջ Մոսկվայում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Հայաստանում  նոր ատոմակայանի կառուցման հնարավորության մասին։ Վերջերս նորից ակտիվ  շրջանառվում են այդ խոսակցությունները: Ի՞նչ կասեք այսպիսի հնարավորության մասին: Ձեր կարծիքով մեզ համար քաղաքական –տնտեսական, տեխնոլոգիական և այլ առումներով ավելի ձեռնտու չէր լինի՞ կառուցել այն ԵՄ արևելյան գործընկերության շրջանակում սպասվող միջոցների օգտագործմամբ: Մյուս կողմից՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով, որի կողմ է նաև «Եվրոատոմը», Հայաստանը, պարտավորվել է փակել Մեծամորի ատոմակայանը՝ համաձայնագրի նույն կետում նաև նշելով, որ  համարժեք հզորությունների թողարկումից հետո։  

-Նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար կարևոր խնդիր է, որի պատճառը, ինչպես նշեցիք  Ձեր հարցում, ԵՄ համաձայնագրի 42-րդ կետով ատոմակայանի 2-րդ բլոկի փակելու  պարտավորությունն է, բացի այդ՝ նույն հոդվածում նշված մեկ այլ անհրաժեշտ դրույթը, ըստ որի, այն կարող  է փակվել միայն համարժեք  էներգետիկ հզորությունների  թողարկման  առկայության  դեպքում: Իսկ մեր դեպքում համարժեք հզորությունը  նշանակում է նոր ատոմակայանի կառուցում,որովհետև Հայաստանի էներգետիկ աղբյուրները չունեն  ամենակարևոր հատկությունը՝ երաշխավորված հզորություն: Այդ հանգամանքն է, որ Մեծամորի ատոմակայանը և Որոտանի Կասկադը ամենակարևոր օբյեկտներն են էներգետիկ անվտանգության  ապահովման տեսանկյունից: Ինչ վերաբերում  է ՌԴ-ի հետ համագործակցության և այնտեղի ներդրումներով ատոմակայան կառուցելու  հարցին,ապա ես գտնում եմ, որ դա բնական է և արդյունավետ մեզ համար, որովհետև նախ՝ Ռուսաստանը համարվում է ատոմակայանների կառուցման մեջ աշխարհի մակարդակով  լուրջ փորձառություն ու տեխնոլոգիական գիտելիքներ կուտակած առաջատար  տերություն,ավելին ասեմ՝ այս առումով չկա նման  կարողությունների տեր մեկ այլ երկիր,որը կհամեմատվի վերջինիս հետ: Ընդ որում՝ խոսքս վերաբերում  է  թե´  Ֆրանսիային, թե´ Կանադային, թե´ ԱՄՆ-ին, թե´ Ճապոնիային, թե մնացած երկրներին: Երկրորդը՝ Հայաստանն ու Ռուսաստանը այս ոլորտում ունեն սերտ համագործակցության  հարուստ փորձ և կուտակված որոշակի մոտեցումներ,կադրային  ներուժ: Վերջերս ինձ հաջողվեց  գտնվել ՌԴ-ի Կոլա քաղաքի ատոմակայանում  և հանդիպել  մարդկանց հետ, ովքեր աշխատել էին Հայաստանում և քաջատեղյակ էին մեր խնդիրներից,  պատրաստակամություն էին հայտնում  շարունակաբար աջակցել մեզ այդ հարցերում: Երրորդը՝ ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության երկրների հասանելի միջոցների օգտագործելուն, չեմ կարծում՝  կա նման հնարավորություն, ինչպես նաև   կոնկրետ  Ֆրանսիայի հետ համագործակցելու հավանականություն:

Այստեղ խնդիրը գալիս է մեզանում Արևելյան գործընկերության  մասին ձևավորված որոշակի թյուրըմբռնումներից, մամուլում տարածվող  ոչ ճշգրիտ տեղեկություններից, մեկնաբանություններից: Օրինակ՝ սխալ տպավորություն կա մեզ մոտ, որ ԵՄ միջոցները  հատկացվել  է  միայն վերջերս  2,6 միլիարդ  չափով: Այդպես չէ.դա TMT ծրագիրն  է, որը հաստատվել է 7 տարի առաջ, իսկ  գումար տրամադրվել է  5 տարի առաջ՝  կես միլիարդ եվրոյի չափով: Այդ միջոցները նախատեսված են եղել ենթակառուցվածքների, ճանապարհների շինարարության, նաև ժողովրդավարության ինստիտուտների զարգացման, կայացման, դատա-իրավական համակարգի բարելավման և այլ ուղղություններով, որոնց մեջ չի տեղավորվում ատոմակայանի շինարարությունը: Բացի այդ՝ Արևելյան գործընկերության ոչ մի երկիր ատոմակայանի կառուցման մեջ  չունի այն փորձառությունը, որն ունի Ռուսաստանը: Ֆրանսիան, այո´, ունի ատոմակայանների կառուցման  մի քանի տասնյակ տարիների փորձ, բայց երբեք Ֆրանսիան ուղիղ չի հայտարարել, չի առաջարկել Հայաստանին՝  ատոմակայան կառուցելու մտադրության մասին: Մյուս կողմից՝ Հայաստանը ևս, կաշկանդված  չէ ռուսական կազմակերպություններից  բացի,  համագործակցել այլ երկրների  կազմակերպությունների հետ, որևէ սահմանափակումներ չունի: Օրինակի համար կարող եմ նշել Մեծամորի ատոմակայանի  երկրորդ բլոկի վերանորոգման գործընթացը,երբ ռուսական կազմակերպությունների հետ համագործակցել ենք ուրանի թրծման տեխնոլոգիաների հարցում, որին, ի դեպ, աշխարհում  տիրապետում է միայն Ռուսաստանը, իսկ ատոմակայանի անվտանգության, արդյունավետության  բարձրացման հարցերով համագործակցել ենք ՝ արևելյան, հյուսիսային, կենտրոնական Եվրոպայի երկրների կազմակերպությունների հետ:

Ըստ Ձեզ՝ ինչի՞ց  է ստեղծվել թյուր պատկերացումները այս հարցերում: Դրանք պայմանավորվա՞ծ են  այս հարցի խիստ քաղաքականացմամբ:

-Կարծում եմ՝ այդ թյուրըմբռնումները առաջին հերթին կապված են խնդրի մասին  ոչ ամբողջական կամ ոչ ճշգրիտ տեղեկացվածություն ունենալու հետ: Երկրորդ հերթին՝աշխարհաքաղաքական դիրքորոշումներից, կողմնորոշվածությունից: Կրկնում եմ՝ ԵՄ արևելյան գործընկերության տրամադրած միջոցները ունեն հստակ ուղղություններ, և դրանց մեջ, ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա, չի  կարող  ատոմակայանի կառուցումը ներառվել նաև տարողունակության առումով: Բայց ինքնին այդ ծրագիրը մեզ համար շահավետ, կարևոր է, և արդյունավետ  կլինի, եթե  այդ միջոցները ներդրվեն նախանշված ուղղություններով՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, կամուրջների, կրթական-մշակութային  հաստատությունների կառուցման ուղղություններում և այլն,ինչն էլ, կարծեմ, այժմ արվում  է, ընթացքի մեջ է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում