Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռազմա-քաղաքական կայծեր Ուկրաինայից Վրաստան. ինչ սպասել Հայաստանին

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասի շփման գծում «Բայրաքթարի» կիրառման փաստով, ըստ ռուսական ՏԱՍՍ-ի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, նշելով, որ Փարիզը Գերմանիայի հետ միասին կշարունակի ջանքը Նորմանդական քառյակի շրջանակում Մինսկի պայմանավորվածությունների ուղղությամբ, որն ըստ ֆրանսիական կողմի Դոնբասի հակամարտության կարգավորման միակ համաձայնեցված հիմքն են: Ուկրաինական կողմը օրերս կիրառել է հարվածային անօդաչու, թուրքական «Բայրաքթարով» հարվածելով ինքնահռչակ Դոնբասի ուժերի հրետանուն: Այդ հանգամանքը շատերին է տվել հնարավոր լարվածության աճի և ռազմական գործողությունների վերսկսման մտավախության հիմք:

Ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցածը հատկանշական է երկու իրողության ֆոնին: Դրանից օրեր առաջ Մոսկվայում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը, որի քննարկումների օրակարգում ուկրաինական հարցը էականներից էր: Ի վերջո, նկատենք, որ Նուլանդը դեռևս նախագահ Օբամայի վարչակազմում աշխատելով Պետքարտուղարի տեղակալի օգնական, էական դեր ուներ ուկրաինական իրադարձություններում 2013-14 թվականներին: Մոսկվայում Նուլանդը հանդիպել էր նաև ուկրաինական ճգնաժամի հարցով ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կոզակին: Ընդ որում, հանդիպումից հետո Կոզակը խոսել էր ինքնահռչակ միավորների կարգավիճակի հեռանկարի հարցում ամերիկյան կողմի հետ որոշակի ընդհանուր պատկերացումների մասին: Թե հատկապես ինչ ընդհանուր պատկերացումների մասին էր խոսքը, Կոզակը չէր մասնավորեցրել:

Նուլանդի այցից մի քանի օր անց էլ Հելսինկիում ավելի քան վեց ժամանոց հանդիպում են անցկացրել ՌԴ և ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պետերը: Կասկած չկա, որ ուկրաինական հարցն այստեղ էլ եղել է ուշադրության էական առարկա, անշուշտ՝ աֆղանական հարցին զուգահեռ: Ընդհանրապես, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, Ուկրաինայից Աֆղանստան պետք է դիտարկել Ռուսաստանը պարուրող շղթա, որի օղակներից է նաև Կովկասը: Այդ շղթայում զարգացումները էապես փոխկապակցված են և այս կամ այն կերպ ազդեցություն են թողնում միմյանց վրա: Ահա այդ առումով է նաև էական, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ կարող է տեղի ունենալ Ուկրաինայում: Ֆրանսիայի անհանգստությունն այդ իմաստով ունի թերևս երկու հնարավոր մեկնակետ: Ամերիկա-ռուսական ռազմա-քաղաքական ինտենսիվ քննարկումներից հետո Ուկրաինայում տեղի է ունենում նշանային ակտ, որն ինքնին ոչինչ է, բայց հենց իր նշանայնությամբ կարող է լինել այսպես ասած մեկնարկային կրակոց: Այդ կրակոցը ամերիկա-ռուսական փոխհամաձայնությու՞ն է, որով կարող է դրվել լարվածության սկիզբ և ըստ այդմ էլ նորմանդական ձևաչափի վախճան, բերելով իրավիճակի, երբ կգա նոր ձևաչափի հարց որտեղ առանցքային կլինի արդեն ԱՄՆ-ը, դուրս մղելով Ֆրանսիային ու Գերմանիային: Կամ, եթե ուկրաինական ակտը ամերիկա-ռուսական անհամաձայնության նշան է, ապա հնարավոր է լարվածության միջոցով ԱՄՆ-ը պարտադրի Մոսկվային այն, ինչը չի ստացվել ռազմա-քաղաքական քննարկումներով:

Բոլոր դեպքերում, Փարիզի անհանգստությունն ու Նորմանդական քառյակի ձևաչափի հիշատակումը հատկանշական է: Մյուս հանգամանքը, որ կարող է անհանգստացնել Ֆրանսիային, կարող է լինել ուկրաինական ուղղությամբ Թուրքիայի դերակատարության աճը: Դա կարող է տեղի ունենալ նույն ամերիկյան ռազմավարության համատեքստում, բայց բացառել պետք չէ և այն, որ Ուկրաինան օրինակ դժգոհի ամերիկա-ռուսական քննարկումներից և փորձի «դիմել» թուրքական օգնությանը, այդպիսով փորձելով բարձրացնել իր սուբյեկտությունը: Բոլոր դեպքերում, Բայրաքթարը դարձել է թուրքական ազդեցության խորհրդանիշ և այն իհարկե անհանգստացրել է Փարիզին, որն առանց այդ էլ լուրջ պայքար է մղում Միջերկրծովյան ռեգիոնում Անկարայի հավակնությունները զսպելու համար: Ի դեպ, այդ զարգացումները Հայաստանի համար անթարթ ուշադրության արժանի են ոչ միայն շղթայական տրամաբանության մեջ, ֆիզիկապես կարծես թե լինելով հեռու: Գործնականում, դրանք կարող են և լինել ֆիզիկապես շատ մոտ, ընդհուպ սահմանակից: Խոսքը իհարկե հայ-ադրբեջանական սահմանային իրադրության վրա որևէ ազդեցության մասին չէ, կամ միայն դրա մասին չէ: Ի վերջո նկատենք, որ այս օրերին որոշակի կուլմինացիայի է մոտենում Վրաստանի առումով իրականացվող «Սահակաշվիլու վերադարձ» նախագծի կուլմինացիան: Չմոռանանք, որ Սահակաշվիլին ոչ միայն պարզապես գալիս էր Ուկրաինայից, այլ ղեկավարի պաշտոն էր զբաղեցնում Ուկրաինայի նախագահին կից կառույցում: Հոկտեմբերի 30-ին Վրաստանում ՏԻՄ ընտրության երկրորդ փուլն է, որը կարող է ունենալ Վրաստանում էլ կիրառվող «քաղաքական Բայրաքթարի» էֆեկտ: Հատկապես, որ կան կասկածներ, որ Ուկրաինայից բեռնանավով Վրաստան Սահակաշվիլու վերադարձի հարցում կարող էին դեր ունեցած լինել թուրքական հատուկ ծառայությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում