Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

«Նաիրի Հունանյանը հասկանում  է, որ բանտից ոտքերն առաջ է դուրս գալու․ այդ սրիկան կարող է խոսել»

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որը հոգեմետ դեղեր է օգտագործում դեռևս 2010թ.-ից, հարցաքննվել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի՝ վերաբացված մասի շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ քրեական գործով հարցաքննվել է ընդհանուր առմամբ մոտ 10 անձ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը և մյուս դատապարտյալները։

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որի դիմումի հիման վրա էլ քրեական գործը երկու տարի առաջ վերաբացվել է։

«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի անջատված մասով, որով վերաբացվելուց հետո նախաքննություն է իրականացվում ԱԱԾ-ում՝ ենթադրյալ կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ։ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ տնօրենին հանձնարարություն էր տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, որոնցով գործընթացները շարունակվում են։ Բացի այդ՝ բազմաթիվ առգրավումներ են կատարվել, այդ թվում՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող անձանց անձնական գործեր, կոնկրետ հանցագործության վերաբերյալ քրեական գործերի նյութեր, նաև ձայնագրություններ, վերջիններս ուղարկվել են փորձաքննության, որոնք ընթացքի մեջ են․«Մշակված և առաջ են քաշված մի քանի վարկածներ, մշակված է քննչական պլան, ըստ որի էլ քննությունը շարունակվում է»,- նշել է Աբրահամյանը:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը  շատ մեծ ցանկություն ունի, որպեսզի գործը բացահայտվի․«Բայց ոչինչ չբացառենք։ Ես անձամբ  չեմ բացառում, որ այդ սրիկան կարող է արդեն խոսել։ Ամեն դեպքում երևի ինչ-որ հույսեր է ունեցել այս ամբողջ տարիների ընթացքում, որ 20 տարին կանցնի դուրս կգա, բայց տեսնում է, որ ինքն այնտեղից ոտքերն առաջ է դուրս գալու ու կարող է խոսել։ Չեմ ասում, թե ցանկանում է, բայց ամեն դեպքում չեմ էլ բացառում»։

Հարությունյանն ընդգծեց, որ որոշակի հույսեր են առաջացել, քանի որ, դատախազի օգնականի խոսքերից հստակ դարձավ, որ մարդիկ այս ընթացքում ինչ-որ աշխատանք այնուամենայնիվ  իրականացրել են․«Իհարկե շատ բարդ ու դժվար է, իրենց ամբողջությամբ հասկանում եմ։ Կցանկանայի, որ ավելի  առաջ գնային։ Հենց այն փաստերը, թե  կարևորագույն վկաները ոնց են վերացվել․․ բայց գլխավոր մարդասպանները կան ու կարծում եմ կարելի է գնալ բացահայտման»։

Հարցին, թե պատերազմից հետո թուլացած Հայաստանը ինչքանով կարող է գնալ նման մասշտաբային գործի բացահայտման, մեր զրուցակիցն ասաց․«Չեմ կարծում, թե Հայաստանի թուլացած կամ ուժեղ վիճակը կապ ունի դրա հետ։ Ես անձամբ բազմիցս ասել եմ, որ մեր երկիրը թուլացել է, որովհետև Հոկտեմբերի 27 է եղել։ Եթե դա չլիներ, մենք այսպիսի թուլացած վիճակում չէինք լինի, այսպիսի կործանված տնտեսություն, ավիրված բանակ չէինք ունենա։ Այդ ամենը կապ ունի հոկտեմբերի 27- հետ ու մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Հոկտեմբերի 27-ը ճակատագրական օր է եղել հայ ազգի համար»։

Խոսելով Մեղրիի տարբերակի և այսօր էլ ընթացող միջանցքի  հետ կապված խոսակցությունների մասին, Գրիգոր Հարությունյանն ասաց․«Հոկտեմբերի 27-ից առաջ ինտենսիվ քննարկումներ են եղել անգամ փոխանակման, հետո Արաքսի ափով 1․5 կմ լայնությամբ հատված տալը, հետո էստակադայի տարբերակով անվերահսկելի ճանապարհ ադրբեջանցիների համար։ Այն ժամանակ հասարակության ու առաջին հերթին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ճնշման տակ, նրանց քաղաքական ուժերի ճնշման տակ այդ գործարքն ի չիք դարձավ։ Անգամ Հոկտեմբերի 27-ից հետո,2001 թվականին ես և Վիկտոր Դալլաքյանը  կազմակերպեցինք պետաիրավական հանձնաժողովում քննարկում, Օսկանյանին հրավիրեցինք, ինքն էլ սկսեց այդ ամենը երգել։ Բոլոր լրագրողներն այդ մասին տեղյակ են։ Քոչարյանն ասում էր՝ իբրև թե այդպիսի խոսակցություն չի եղել, բայց կենդանի մարդն այդ մասին ասել է, հիմա էլ հարցնեն՝ էլի կասի»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում