Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայաստանի ժամանակով 16:00-ին ասպարեզ դուրս կգա 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն է:
Երեկոյան ժամը 20:00-ին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի Մալին ներկայացնող Աբդուլ Կարիմ Բատհիլի հետ, իսկ 22:00-ին 71 կգ քաշային Արման Դարչինյանը կմենամարտի Ղրղստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ: