ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ տարածքից ադրբեջանական կողմի դուրս գալու հարցում խնդրում է չշտապել։
«Ինչո՞ւ եք շտապում, մի շտապեք, հանգիստ, այդ գործընթացը սիրում է համբերություն ու շատ հստակ գործընթաց», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։