Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Քանի լեգեոներ է խաղում Հայաստանում և որոնք են ամենահայկական թիմերը…

2019 թվականի սկզբին հայկական ֆուտբոլում տեղի էր ունենում բավական հետաքրքիր մի պրոցես: Ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբի նախագահների միջև ծավալվել էր ակտիվ, նույնիսկ սուր քննարկում մեր առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման հարցի շուրջ: Խնդրին անդրադարձել էր նաև Երևանի «Արարատի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ լեգեոներների լիմիտի մասին հնարավոր օրենքն անվանելով հիմարություն: Խաշմանյանի դիտարկմանը բավական կոշտ կերպով էին արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը: Իրավիճակն իսկապես լարված էր: Այն ժամանակ արձանագրել էինք, որ մեր ֆուտբոլում ստեղծվել է ազատ կամարտահայտման հնարավորություն: Մեր ֆուտբոլիստները առանց կաշկանդվելու հնչեցրին իրենց մտահոգությունը, ինչը ոչ միայն ողջունելի էր:

Խնդրի շուրջ ձևավորվել էր երկու բևեռ, որոնք ներկայացնում էին իրենց կրծիքն ու փաստարկները: Թվում էր, թե երկու բևեռները հստակ տեսնում էին խնդրի արդարացի լուծման ուղին, բայց… Կրքերի բավական արագ հանդարտացումից հետո ավելի արդիական դարձավ պնդումը, որ լարված իրավիճակը ստեղծվել էր արհեստականորեն: Իսկ թե ինչու և ինչ նպատակով էր այն ստեղծվել՝ դժվար է ասել: Այսօր մեր առաջնությունում կան ընդամեն 2-3 թիմեր, որոնք մտադիր են ապագան կապել տեղացի կադրերի հետ։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տվյալներով՝ Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 10 թիմերում այսօր հայտավորված են 281 ֆուտբոլիստներ, որոնցից 141-ը կամ 50․02 տոկոսը լեգեոներներ են: 2019 թվականին Բարձրագույն խմբի 9 թիմերում հայտավորված էին 233 ֆուտբոլիստներ, որոնցից 100-ը կամ 42 տոկոսը էին լեգեոներնե: Այսօր կարող ենք արձանագրել, որ երկու տարվա ընթացքում մեր երկրում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստների թիվն աճել է 41-ով։ Ունենք լեգեոներների աճի վտանգավոր մի տենդենց, որը ավելի քան մտահոգիչ է։ Այո, Հայաստանում տեղացի որակյալ ֆուտբոլիստների ճգնաժամ է, բայց… Սա չի նշանակում, որ հայաստանցի ֆուտբոլիստները պետք է զրկվեն խաղալու հնարավորությունից։ Ամենաշատ լեգեոներներ այսօր ունի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը»՝ 22։ Այս հաշվարկում երկրորդը «Նոան» է՝ 20: Երրորդ հորիզոնականը Պրեմիեր լիգայի նորեկ նորավանքն է՝ 16։ 15-ական լեգեոներներ ունեն «Սևանը» և «Վանը»։ «Արարատ», «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» համալրված են 14-ական լեգոնականներով։ Երևանի «Ուրարտուն» էլ ունի 11 արտասահմանցի ֆուտբոլիստներ։ Պրեմիրեր լիգայի միակ ակումբը, որ լեգեոներներ չունի Երևանի ԲԿՄԱ-ն է։ Փաստորեն ամենահայկական թիմեր կարելի է համարել ԲԿՄԱ-ին և «Ուրարտուին»։

Հանուն արդարության պետք է նշենք, որ ակումբի ղեկավարները, որոնք ներդրումներ են կատարել ֆուտբոլում, պահանջում են արդյունք և նպատակին հասնելու համար դիմում են լեգեոներների օգնությանը: Նրանց էլ կարելի է հասկանալ, յուրաքանչյուր ոք ցանկանում է ունենալ մրցունակ կոլեկտիվ: Մոտ 18 տարի առաջ լեգեոներների օգնությանը դիմել էր Երևանի «Փյունիկը», որը մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում: Նատուրալիզացիայի արդյունքում լեգեոներներից շատերը՝ Պիզելին Բիլիբիոն, դարպասապահ Ապուլա Բետեն, ռումինացի պաշտպան Տուդոր Մարիան Զեչուն, հայտնվեցին Հայաստանի ազգային հավաքականում: Վերջին տարիներին մեր երկրում լեգեոներ ասվածն ուղղակի կորցրել է իր արժեքը: Այսօր հայկական թիմերում ելույթ ունեցող լեգեոներներից կարելի է առանձնացնել թերևս մի քանիսին, որոնք իսկապես մի գլուխ ավելի բարձր են հայ խաղացողներից։

Ստեղծված իրավիճակում կրկին օրակարգային է դառնում ՀՖՖ-ի կողմից լեգեոներների սահմանափակման մասին նոր օրենքի վերանայումը ընդունումը, ինչը հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստներին դրսևորվելու: Այս խնդրին բազմիցս են անդրադարձել ՀՖՖ նախագահները: Եթե գալիք մրցաշրջանում սահմանափակման մասին որոշումն ընդունելը իրատեսական չէ, ապա պետք է մշակել ծրագիր գոնե 2023/2024 մրցաշրջանում նոր պատկեր ստանալու համար:

Լուսանկարը՝ Նոա ֆուտբոլային ակումբի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում