Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

22 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել․ որն է այս ռեկորդային ցուցանիշի պատճառը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը

 Վերջին ամիսների ընթացքում 22 հազար քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել: Սա ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված: Սրանք այն մարդիկ էին, որոնք ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացի մեջ էին ու հիմա ստացե՞լ են, թե նոր են դիմել ու ստացել:

Ռուսաստանում քաղաքացիության ձեռքբերումն իրականացվում է երեք եղանակով՝ քաղաքացիության ստացում, քաղաքացիության վերականգնում և քաղաքացիության ճանաչում: Այսինքն երեք գործընթացների արդյունքում է, որ մենք ստանում ենք այս տվյալը: Այս թվի վերաբերյալ հաճախ սպեկուլյացիաներ են իրականացվում. Պետք է հասկանալ հետևյալ հանգամանքը, որ ՌԴ-ում քաղաքացիություն ստանալը չի նշանակում, որ այս անձինք դադարում են լինել ՀՀ քաղաքացի: Ավելին, նրանց մի մեծ մասը շարունակում է ապրել Հայաստանում: Շահարկումը տեղի է ունենում այն հանգամանքով, որ սա արտագաղթի ցուցիչ է, թեև բոլորովին այդպես չէ: Սա ուղղակի քաղաքացիության ձեռքբերման ցուցիչ է: Նրանց մեծամասնությունը շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիներ: Դուք էլ գիտեք, որ մեր քաղաքացիության մասին օրենքը ասում է, որ երկքաղաքացին Հայաստանի տեսանկյունից շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի: Հայաստանի պետության հետ հարաբերվելիս այդ անձը դիտարկվում է որպես ՀՀ քաղաքացի: Բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որ ունի միայն ՀՀ քաղաքացին, այդ իրավունքներն ու իրավունքները անձը շարունակում է ունենալ նաև երկքաղաքացի դառնալուց հետո:

Այդ դեպքում ո՞րն է ՌԴ քաղաքացի դառնալու մոտիվացիան, կենսաթոշակ ստանալը, առանց արգելքի մուտքուելք անե՞լը:

Մոտիվացիաները տարբեր կարող են լինել: Հենց այս պահին այդ խնդրի շուրջ հետազոտություն է ընթանում: վերջին հետզոտությունն իրականացվել է 2015-ին, իսկ 2020-ին կորոնավիրուսով և պատերազմական իրավիճակով պայմանավորված հետազոտություններ չեն իրականացվել: Բայց առնվազն նախկին հետազոտությունների  փորձից դատելով կարող ենք ասել, որ հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսականն է: Այսինքն ինչպես նշեցիք թոշակի խնդիր կա, տնտեսական ակտիվությունն ավելի դյուրությամբ իրականացնելու խնդիր կա: Անշուշտ, մենք չենք կարող ասել, որ պատերազմական իրավիճակը որևէ ազդեցություն չի ունենա նմանատիպ զարգացումների վրա, բայց առանց հետազոտությունների եզրակացություններ անել, թե ազդեցության ինչ մակարդակ կունենանք, դա կլինի մերկապարանոց:

Կարծում եք՝ այս ամենը խուճապային տրամադրություններ սերմանելու միտում ունի՞:

Ես կարծում եմ, որ ավելի շատ որոշակի շահարկումների տեղիք է տալիս վիճակագրության մակերեսային հասկանալն ու մեկնաբանելը ըստ սեփական տրամադրվածությունների ու ցանկությունների:

Մյուս կողմից մենք գիտենք, որ Ռուսաստանը էականորեն խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունը, վերահսկողությունը: Որքանով է դա այս թվերի վրա ազդեցություն ունենում:

Վստահաբար դա ունեցել է այդ թվերի վրա ազդեցություն: Որովհետև եթե նշվում էր, որ մարտի դրությամբ 61 հազար ՀՀ քաղաքացի ապօրինի գտնվում է Ռուսաստանում և նրանց ասվում ՝ դուք լեգալ կարգավիճակ չունեք, լեգալիացման գնացեք, նրանց մի մասն անկասկած հենց այդպես էլ անում: Ի դեպ, մենք այս ընթացքում չտեսանք այն զանգվածային արտաքսումները, որոնց մասին այդքան խոսվում էր: Այսինքն ակնհայտ է, որ այդ մարդկանց մեծամասնությունը կամ լեգալիզացրել է իր գտնվելը ՌԴ-ում, կամ վերադարձել է Հայաստան: Լեգալիզացման մի ճանապարհն էլ սա է՝ քաղաքացիության ձեռքբերումը: Ես արդեն ասացի, որ ՌԴ քաղաքացիություն ստանալու երեք ճանապարհ կա՝ ստացում, վերականգնում և ճանաչում: վերականգնումը մեր պարագայում կիրառելի չէ, բայց ճանաչում, ընտանիքի վերամիավորում և նման գործընթացների միջոցով մարդիկ լեգալիզացնում են իրեն գտնվելը ՌԴ-ում:  Բացի այդ, երբ մարդիկ ունեն երկարաժամկետ կացության կարգավիճակ, հետո դա  դա իրավունք է տալիս ձեռք բերել քաղաքացիություն: Քաղաքացիությունն էլ իր հետ բերում է որոշակի սոցիալական առավելություններ: Սա բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ պարտադիր պետք է դադարեցնեն իրենց ՀՀ քաղաքացիությունը:

Ռուսաստանից զանգվածային արտագաղթ չեղավ, բայց կա՞ն տվյալներ, թե քանի անձ է արտաքսվել ու վերադարձել Հայաստան:

Դեռևս ամփոփ վիճակագրությունը չունենք, բայց ունենք տվյալներ: Առաջիկայում կհրապարակենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում