Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

«Ես անօթևան եմ իմ տանը»

«Երեկոյան՝ 22.30-ի սահմաններում, զգացինք, որ այրվում ենք, հասցրինք միայն երեխաներին դուրս հանել տանից»,- մեզ հետ զրույցում նշեց Կորյունի 23/34 հասցեում ծնված և մեծացած, մասնագիտությամբ տնտեսագետ 47-ամյա Արթուր Սարգսյանը: Արթուրն այսօր անօթևան է, նրա տունը բակն է, տանիքը` երկինքը:
«Մենք տեղ չունենք մնալու, վրան ենք խփել, որպեսզի գոնե կանայք գիշերը չմրսեն, չգիտենք՝ ինչպես կրակը պատեց ողջ տունը, քաղաքապետարանից եկան, տեսան, որ այստեղ այլևս ապրելն անհնար է, գետնին հավասարեցնելու ենթակա, հանձնաժողով կազմեցին, որ մեզ պատասխան տան, մենք էլ սպասում ենք, չիմացանք էլ, թե ինչից եղավ՝ կա՛մ գազի արտահոսքից, կա՛մ էլեկտական լարերի կարճ միացումից », -ավելացրեց Արթուրը:
Մեր՝ այնտեղ գտնվելու պահին առաջին բուժօգնություն էին ցուցաբերում տուժածներից մեկին: «Ելնելով պայմաններից, դրսում մնալուց, սթրեսից` արյան ճնշման տատանում է տեղի ունեցել, շաքարային դիաբետ ունեցողի համար առավել ևս նման պայմաններն անթույլատրելի են, իսկ հիվանդանոց տեղափոխվել չի ցանկանում»,- նշեց Կենտրոն ենթակայանի բժշկուհին:
Այն հարցին, թե ինչու չի ցանկանում հիվանդանոց տեղափոխվել, հուզված, արցուքն աչքերին փորձեց պատասխանել 57-ամյա Սարդարյան Մելանյան,-
«Ախր ինչպե՞ս գնամ, ով ինձ առանց գումարի կպահի հիվանդանոցում. ես հիմա ոչինչ չունեմ, ես ինչո՞վ էի մեղավոր, ինչո՞ւ այսպես այրվեցին մեր տները»:
«Մենք ոչ ոքից ողորմություն չենք խնդրում, մենք մեզ լավ քաղաքացիներ ենք համարում, հիմա էլ ուզում ենք իմանալ, թե ո՞վ է մեր վնասը փոխհատուցելու, մինչև ե՞րբ մենք պետք է մեր ընկերներին, բարեկամներին անհանգստացնենք, իրենց տանը մնանք: Դեպքի օրը եկավ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ոստիկանապետ Ներսես Նազարյանը, նայեցին, քաղաքապետն առաջարկեց տեղափոխվել Էրեբունու զինվորական զորամաս: Ի՞նչ անենք, թողնենք ամեն ինչ ու գնանք «կազարմա՞»: Ինչքան մնանք բաց երկնքի տակ, ես այլևս հույս չունեմ. ոչ մեր պետությունից, ոչ էլ իշխանություններից: Ինձ հետաքրքիր է՝ եթե նման դեպք պատահեր մեր իշխանավորներից մեկի հետ, նա ինչ կաներ»,- ասաց 31-ամյա Մարիա Աղաջանյանը:
Բնակիչներից մի քանիսն այսօր թաղապետարան էին գնացել, որտեղ նրանց պատասխանել են, որ այս պահին կոնկրետ ոչինչ ասել չեն կարող:

Երկար տարիներ այս տները իրացման գոտու տակ են գտնվել, շատ պայքարելուց հետո, մեծ դժվարությամբ սեփականության վկայական են ձեռք բերել, այսօր այրված տների բոլոր բնակիչներն իրենց ձեռքին ունեն այդ վկայականները:
Առավոտն այս բնակիչների համար ավելի շուտ կբացվի. նրանք առաջինն իրենց դեմքին կզգան օդի սառնությունն ու առաջինը կտեսնեն ու կզգան մեր տներ ներթափանցող արևի շողն ու նրա ջերմությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սույն թվականի նոյեմբերի 24-ին՝ երեկոյան 22.30-ի սահմաններում, Մատենադարանի հարակից տարածքի 14 տներում, որի արդյունքում տներն ամբողջությամբ այրվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում