«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի լսել, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը ձգձգելու համար։
«Իրո՞ք մեղադրում են, ես չեմ լսել, որովհետև մեղադրանքներն արդարացված չէին լինի այն պարզ պատճառով, որ մենք հապաղել ենք, որ իրենք իրենց փաստաթղթերը կարգի բերեն, տեսեք՝ ինչքան համբերատար ենք սպասել այդ գործընթացի ավարտին, բայց այն չի ավարտվել», – Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։