Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Նաիրի Հունանյանը բութ գործիք է եղել, Հոկտեմբերի 27-ը ծրագրավորվել է դեռ 1990-1991 թվականներին․ Տարոն Սահակյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003 թվականներին ՀՀ հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։

-Պարոն Սահակյան, ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի շրջանակներում 10 անձ՝ այդ թվում Կարեն ու Նաիրի Հունանյանները հարցաքննվել են։ Ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել գործի քննությունը։

-Նախևառաջ նշեմ, որն ինձ ևս հարցաքննել են այդ գործով, բայց հրաժարվում են տուժող ճանաչել։ Կարծիքս միանշանակ է՝ Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը ներքաղաքական խնդիրների լուծման համար պետք չէ օգտագործել, դա շատ վտանգավոր է։ Այսինքն՝ եթե ուղղությունը լինի այնպես, որ դա արվի ներքաղաքական խնդիրների լուծման համար, ապա անպայման արտաքին վտանգներ կլինեն։ Իսկ եթե օրինական դաշտում  լուծվի՝ ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին որևէ  վտանգ չի լինի։

-Դուք ունե՞ք ակնկալիք կամ հույս, որ այսքան տարի հետո հնարավոր է բացահայտել այդ գործը։

-Ես  համոզված եմ, որ գործը բացահայտելու համար որևէ խոչընդոտ չկա։ Առավել ևս այն հեքիաթները,որ տասնյակ տարիներ պատմում են,  թե այն կապ ունի արտաքին ուժերի հետ՝ իրականության հետ աղերս չունի։ Եվ հետո՝ քրեական գործն անօրինական կերպով է կարճվել։ Եթե գործը բացել էին, որ օբյեկտիվ քննություն իրականացվեր՝ առաջինը պետք է Աղվան Հովսեփյանը կալանավորվեր, երկրորդը՝ հայտնի Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը։ Կան բազմաթիվ փաստեր, որ Արմենակ Արմենակյանի սպանությունն ահաբեկչական խումբը չի արել։ Եթե գործը բացվել էր օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, ապա այդ  երկու անձինք պետք է կալանավորվեին։ Այստեղից հետևություն՝ եթե գործի քննությունն այդ ուղղությամբ չգնաց, նշանակում է, այն օբյեկտիվ լինել չի կարող։ Եվ որպեսզի կոծկվի այն հանգամանքը, թե ինչու իրենք օբյեկտիվ չեն եղել՝ արտաքին, ներքին ուժերի հեքիաթներ սկսեցին մեջբերել։

-Արտաքինի մասով նշվում է ռուսական հատուկ ծառայությունների մասին վարկածը։ Դուք դա իրատեսական չե՞ք համարում։

-Վարկածն ընդունելի է, թե ոչ՝ իմ ասելով չէ։ Այն, ինչ որ ինձ կապել էր ռուսական հատուկ ծառայությունների հետ ու ինչ արել են 20 տարուց ավել, այդ մասն ամբողջությամբ կեղծ է։ Ես իմ հետ  կապված հարցերի տերն եմ, իսկ եթե իրենք ռուսական հետք են տեսնում՝ թող հետաքննեն։ Ի՞նչ է նշանակում, որ մինչև Հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունները բանկում գումարներ են դրել կազմակերպելու, դրանից հետո շարունակել են, թե գումարներն ուղղվել են այդ  ահաբեկչությունը կատարելուն։ Երբ բանկը լուծարել են, սննկացման կառավարիչ են նշանակել, այդ ամբողջ բանկի փաստաթղթերը իրենց տրամադրության տակ է։ Դուք լինեիք իմ փոխարեն ի՞նչ կասեինք։ Ինձ կապում են ռուսական հատուկ ծառայությունների հետ, բայց այդ ամենը մի բանի համար է, որպեսզի կոծկեն Աղվան Հովսեփյանին ու Կրակեմ Հրաչին։ Այդ ամբողջ ընթացքում 20 տարվա մեջ երկրագնդում  տարբեր տեղերում մարդիկ էին սպանվում, ինչ է թե այդ երկուսի մասով պետությունն օբյեկտիվ որոշում չէր կայացնում։ Իսկ մնացածը քննության խնդիրն է։ Թող իմ մասով օբյեկտիվ որոշում կայացնեն, մնացածն իմ գործը չէ։ Եթե ռուսական հետք կա, թող հետաքննեն,  ե՞ս եմ խանգարում։

-Հիշատակվում է ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Լիտվինենկոյի հայտարարությունը մահից առաջ, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել էին ռուսական հատուկ ծառայությունները։

-Լիտվինենկոն դա շրջանառության մեջ է  դրել ադրբեջանական մամուլի միջոցով։ Նույնը հիմա է՝ ադրբեջանական մամուլը տարբեր բաներ է դնում շրջանառության մեջ; Դուք ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները շահագրգռված էին, որ Հայաստանում կայունություն լիներ ու հանցագործությունը բացահայտվե՞ր, ես այդ կարծիքին չեմ։ Լիտվինենկոյի հետ կապված չակերտները բացեմ։

2014 թվականին Լիտվինեկոյի դատավարությունը Լոնդոնում սկսվեց։ Այդ նույն ժամանակ Թուրքիան սկսեց «Բայրաքթարների» արտադրությունը։ 2016 թվականին Հրապարակվեց Լոնդոնի դատարանի որոշումը Լիտվինենկոյի հայտարարության  հիման վրա հրապարակվեց կապված։ Դրանից հետո  Եվրոխորհուրդը բանաձև ընդունեց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ։ Տրվեց պատերազմի ուղղությունը, եղավ ապրիլյան պատերազմը։ Այսինքն՝ Լիտիվնենկոյի մահվան հանգամանքները մի բան էին ասում, որ Ռուսաստանն ահաբեկիչ է, որ պատերազմի ուղղությունը տրվեր։ Արդյոք հնարավոր չէ այս ինֆորմացիան համացանցով փնտրել, ամբողջը կա։ Մի քիչ էլ հետ գնամ։1998 թվականին Լիտվինենկոն դեռ ռուսական հատուկ ծառայության աշխատակից էր։ Հայտարարեց, որ իրեն հրահանգել են սպանել Բերեզովսկուն։ Այսինքն ինքը շրջանառության մեջ դրեց, որ ռուսական հատուկ ծառայություններն ահաբեկչությամբ էին զբաղվում։ Երբ փախավ Լոնդոն, հայտարարեց, որ Հոկտեմբերի 27-ն էլ են ռուսները կազմակերպել։ Եթե նա մինչև Հոկտեմբերի 27-ը նման հայտարարություններ չաներ, Լոնդոն փախնելուց հետո արված հայտարարությունն անհիմն կլիներ։ Մարդիկ նախապատրաստել են այդ վարկածները, որպեսզի 27-ից հետո Ադրբեջանի միջոցով այդ վարկածը դնեն շրջանառության մեջ, հետո Լոնդոնի դատարանի որոշումը  լիներ, պատերազմի ուղղությունը տային ու մեր երեխաներին կոտորեին։ Ես նրա հետ ո՛չ առնչվել եմ, ո՛չ էլ ճանաչում եմ, բայց չի կարելի բանկի գումարները կապել ահաբեկեչության հետ, Լիտվինենկոյի ասածներն էլ այդպես ընդունել․․ կեղծիքն էլ սկիզբ ու վերջ ունի։

-Իսկ ի՞նչ ակնկալիք կա, որ այսքան տարի հետո Նաիրի Հունանյանն ինչ-որ բան կխոսի։

-Նաիրի Հունանյանն  ու Կարեն Հունանյանը պատվիրատուների ու կազմակերպիչների մասին բացարձակապես  ոչինչ չեն կարող ասել։ Հոկտեմբերի 27-ը ծրագրավորվել է 1990-1991 թվականներից։ Կազմակերպվել է  մինչև 1999 թվականը, իսկ կատարողները բութ գործիք են։ Պատվիրատուները գնացել հետները հանդիպել են,նստել  թեյ են խմել․․․ պատկերացնու՞մ եք ինչ է  պատվիրվել՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական լուրջ խնդիր՝ տարածքները վերադարձնել, խաղաղապահ զորքերը մտցնել։ Ու այդ պատվիրատուները գնացել Նաիրի Հունանյանի հետ  խոսացել են, որ ինքն էլ ասի՞։ Ես այդ մասին հաղորդում են տվել։ Թող ԱԱԾ-ն  հերքի, որպես սուտ մատնություն հոդված դնի իմ վրա։ Ճիշտ հասկացեք ՝այն, ինչ դրվում է  շրջանառության մեջ՝ հիմա կամ առաջ,  ադրբեջանական մամուլում, ես դրան վատ եմ վերաբերում։ Ես չեմ կարծում, որ նրանք կուզեին, որ ղարաբաղի հարցը հօգուտ մեզ լուծվեր, երկիրն էլ զարգանար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում