
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: