Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նոր մասնաշենքում բացվեց Կոնֆուցիոսի լսարանը: Ինչպես հայտնում Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը լսարանի բացման արարողության ժամանակ հույս հայտնեց, որ չինացի մեծ փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիոսի (մ. թ. ա. 552 – մ. թ. ա. 479) անվան կենտրոնը հնարավորություն կտա հայ ուսանողներին էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի հայ-չինական համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: